ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից․ Սամվել Շահրամանյան
ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից։ Այս մասին ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից»,- հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։
Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակները և աշխատավարձերը ավելի բարձր են եղել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...