Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան
Թող արտառոց չհնչի, բայց հավաքական ընդդիմադիր դաշտը մի տարօրինակ խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները, նրա քաղաքական հայացքները կիսող նախարարները, սովորական մարդիկ քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
«Շատերը չեն էլ խորանում, թե ինչ է ասում իրենց առաջնորդը։ Իսկ նա ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը։ Ու առաջնորդում է նոր աղետի։
Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները, որ վաղը չասեն «մենք չգիտեինք, մենք ո՞վ էինք այդ համակարգում, մենք հրաման կատարող էինք, մենք ենթակա մարդ էինք» և այլն, և այլն։
Եթե իրականում լսում են, գիտակցում են, ու այդքանից հետո շարունակում են կանգնել նրա կողքին, մնալ նրա ցուցակներում կամ իրենց պաշտոններին ու նաև շարունակում են ծափ տալ, նշանակում է՝ կիսում են նրա հետ ամբողջ պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան, իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու և շատ կարևոր է անհատական և թիմային հստակությունները»,-գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան