Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան

Տնային կալանքից 23 փախուստ է եղել մեկ տարում, ուր են նրանք, ոչ ոք չգիտի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է․ Մինչ իշխանությունները քաղաքական գործերով անցնող անձանց նկատմամբ ցուցադրում են գրեթե շուրջօրյա վերահսկողություն, պարզվում է՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում տնային կալանքի տակ գտնվող անձանցից արձանագրվել է 23 փախուստի դեպք։ Ավելին՝ Պրոբացիայի ծառայությունն անգամ վիճակագրություն չունի՝ այդ անձինք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղրկել ՀՀ Արդարադատության նախարար Սբուհի Գալյանին և հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականին Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցով հաշվառվել է 2053 անձ, իսկ ներկայում տնային կալանքի տակ է գտնվում 951 մարդ։

Սակայն առավել ուշագրավը փախուստների վերաբերյալ տվյալներն են։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց 23 փախուստի դեպք։ Այլ կերպ ասած՝ տնային կալանքի համակարգից մարդիկ պարզապես հեռացել են, որոշ դեպքերում կատարել կրկնակի հանցագործություններ։

Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Նախարարությունը փաստացի խոստովանում է, որ չի տիրապետում հետագա տվյալներին՝ քանի՞ փախուստի դեպք է բացահայտվել, քանի՞ անձ է հայտնաբերվել, քանի՞սն են մինչ օրս որոնվում կամ վերադարձվել վերահսկողության տակ։ Այս ամենի վերաբերյալ, ինչպես նշվում է պատասխանում, «վիճակագրություն հնարավոր չէ իրականացնել»։

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ պետությունը մարդկանց տնային կալանքի տակ է պահում, սակայն նույնիսկ ամբողջական պատկեր չունի, թե այդ մարդկանցից քանիսն են փախել, որտեղ են գտնվում և արդյոք շարունակում են վտանգ ներկայացնել հանրության համար։ Մինչդեռ հանրությունը վերջին տարիներին բազմիցս ականատես է եղել, թե ինչպիսի խիստ և երբեմն ցուցադրական վերահսկողություն է իրականացվում հատկապես քաղաքական գործերով անցնող անձանց նկատմամբ։ Քաղաքական ընդդիմախոսների դեպքում իրավապահ համակարգը գործում է ժամացույցի ճշգրտությամբ՝ մշտադիտարկում, արագ արձագանք, հրապարակային ճնշում։

Բայց երբ խոսքը վերաբերում է սովորական քրեական գործերով անցնող անձանց, իրական վտանգավոր հանցագործներին, պատկերն այլ է․ մարդիկ փախչում են տնային կալանքից, իսկ համակարգը վիճակագրություն չունի նրանց ճակատագրի վերաբերյալ։ Սա արդեն ոչ միայն կառավարման խնդիր է, այլ նաև հանրային անվտանգության հարց։

Ի վերջո, եթե տնային կալանքը ներկայացվում է որպես ազատությունից զրկման արդյունավետ այլընտրանք, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տասնյակ մարդիկ կարողանում են խախտել սահմանափակումները, իսկ պատասխանատու մարմինները չեն կարողանում հստակ պատասխանել՝ նրանք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ։