Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. առաջարկվում է նրանց աշխատավարձը հավասարեցնել ՀՀ-ում աշխատող դիվանագետների աշխատավարձին. կփոխվի ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ

Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում, այսինքն՝ լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չէ բացել ամբողջական դեսպանություն, բայց կա անհրաժեշտություն դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու: Ըստ այդմ՝ առաջարկվում է նմանատիպ վայրերում հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը: Փոխանցում է Լուրերը:

Առաջարկվում է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ինչպես նաև դեսպանին հնարավորություն տալ՝ շարունակելու պաշտոնավարում հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամկետով, որից հետո դեսպանը կարող է վերանշանակվել այլ երկրում, և այս դեպքում առաջարկվում է ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի:

Նոր կարգավորման համաձայն՝ դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան Հայաստան և աշխատեն ԱԳՆ-ում, բայց այսուհետ ոչ թե 24 ամիս, այլ 18 ամիս, որից հետո կրկին իրավունք կունենան գործուղվելու օտարերկրյա պետություն: Գլխավոր հյուպատոսի համար էլ ՀՀ ԱԳՆ-ում աշխատելու ժամկետը սահմանվում է 18-ի փոխարեն 12 ամիս, իսկ օտարերկրյա պետությունում ծառայության ժամկետը՝ 2-ի փոխարեն 3 տարի:

Մեկ այլ կարգավորում վերաբերում է դիվանագետ ամուսինների աշխատավարձերին:

«Համակարգում կան դիվանագետ ամուսիններ, և ահա, երբ դիվանագետ ամուսինները գործուղվում են օտարերկրյա պետություն՝ ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորմամբ ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը: Սա վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է: Եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսով ծառայություն, աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100 տոկոսով»,- ասաց նախարարը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ առաջարկվում է օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը հավասարեցնել Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին: Այդ համատեքստում նախարարը առաջին քարտուղարի օրինակը բերեց: Օրինակ, Երևանում՝ ԱԳՆ-ում, դիվանագիտական ծառայություն իրականացնող դիվանագետը՝ առաջին քարտուղարը, ստանում է 267 հազար դրամից մինչև 366 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող նույն առաջին քարտուղարի աշխատավարձը 157-178 հազար դրամ է, ինչը, ըստ Միրզոյանի, կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետությունում ծառայության գրավչությունը: