Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր:
Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե փրկում են Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով:
Մինչդեռ դա չի օգնում․ այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ Ագրարայինի դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 15-20 ուսանող:
Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան