ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am
ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում հյուրընկալել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի։ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ոլորտին․ ԲՈՒՀ-երի և դպրոցների ներկայացուցիչները հանքի ամենահաճախ այցելուներից են։ Այս մասին հայտնում է Past.am-ը։
ԶՊՄԿ-ն կարևորում է երիտասարդների հետ անմիջական շփումը․ նման այցերը հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել հանքարդյունաբերության մասին, ինչպես նաև նպաստում են մասնագիտական կողմնորոշման գործընթացին։
Վերջին այցելուները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին։ Ավագ դպրոցի աշակերտները Սյունիքում էին հայրենագիտական և բնապահպանական ծրագրի շրջանակում, և առաջին կանգառը հենց ԶՊՄԿ-ն էր։
Համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո նրանք այցելել են բաց հանք, ծանոթացել աշխատանքային գործընթացներին, այնուհետև շրջել ֆաբրիկայում, որտեղ մանրամասն ներկայացվել է հանքաքարից մինչև խտանյութ ստանալու ամբողջական արտադրական շղթան։
ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ բաց այցելությունների համար հասանելի հարթակ, և նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
Այցից հետո «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները նաև պատրաստել են անհատական աշխատանքներ, կիսվել իրենց տպավորություններով և ստացած գիտելիքներով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...