Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել է․ «Աշխարհում շատ վաղուց աշխատանքային հարաբերությունները ուղղահայացից անցում են կատարել հորիզոնականի։ Շատ բարիք ստեղծող բիզնեսներում, որտեղ ակցենտը չի դրվում հաստոցների և տեխնիկայի վրա, այլ ծառայությունների մատուցման, մտքի գեներացման, այստեղ աշխատակիցը ամենամեծ կապիտալն է։ Հետևաբար աշխատակիցը պետք է դիվիդենդ ունենա կազմակերպությունում»։
Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականին նախաձեռնության սոցիալական հանձնախումբը նամակ է ուղարկել Կառավարություն Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և կազմակերպություններին իրավունքով օժտելու վերաբերյալ, որ աշխատակցին բաժնեմաս տրամադրեն։
«Մեկի աշխատանքով պայմանավորված դա կարող է լինել 1%, հաջորդինը` կես, մյուսինը` 10%։ Ընդ որում` մենք նաև թիրախավորել էինք, թե Երևան քաղաքում որ կազմակերպություններում բնակչությունը պետք է ունենա փայաբաժին, Վանաձոր քաղաքում` որ, Գյումրիում` որ, այսպես ամբողջը ունենք տեղայնացված», - հավելել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան