Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ն, համատեղելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման գործում, բնապահպանական և կրթական միջոցառում էին կազմակերպել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի անտառակայանում։
Ucom-ի աշխատակիցները, լեռնային լանդշաֆտների վերականգնման և էկոհամակարգերի դիմակայունության բարձրացման նպատակով՝ «Արևորդի» ՀԿ-ի և FPWC-ի մասնագետների աջակցությամբ, մրգատու ծառեր տնկեցին անտառակայանում։ Նախաձեռնությունը կազմակերպվել է «առանց թափոնների» (Zero Waste) սկզբունքով՝ բացառելով միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Այս համագործակցության շրջանակներում տարվա կտրվածքով տնկվում է 10 000 ծառ, ձևավորելով Ucom-ի անտառը՝ Uforest-ը։
«Ucom-ը կանաչ ընկերություն է, և մենք կարևորում ենք ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլև մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի և համայնքների վրա։ Uforest–ի գաղափարի իրականացումը վաղուց ենք սկսել, և շարունակելու ենք այն կյանքի կոչել։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս մեր թիմին գործնականում ներգրավվել կայուն զարգացման գործընթացներում և ձևավորել պատասխանատու մտածողություն։ Մենք վստահ ենք, որ մեր բիզնեսի և մասնագիտական կազմակերպությունների համագործակցությունն է, որ կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ և նպաստել Հայաստանում կանաչ ապագայի ձևավորմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Միջոցառման կրթական հատվածը ներառում էր «Էկոգյուղի մոդելավորման» (Ecovillage Design) աշխատարան, որն անցկացվեց «Արևորդի» ՀԿ-ի կողմից՝ Gaia Education միջազգային ցանցի մեթոդաբանությամբ։ Ինտերակտիվ աշխատարանի ընթացքում Ucom-ի թիմը ուսումնասիրել է կայուն զարգացման սկզբունքները՝ էկոլոգիական, սոցիալական, տնտեսական, մշակութային և կառավարման տեսանկյուններից՝ կիրառելով դրանք կազմակերպչական միջավայրում։
«Մեզ համար առանցքային է տեսնել, թե ինչպես են խոշոր կազմակերպությունները, ինչպիսին Ucom-ն է, պատրաստակամորեն որդեգրում կայուն զարգացման արժեքները։ Արևորդին կարևորում է ոչ միայն գործնական բնապահպանական քայլերը, այլև այն գիտակցության փոփոխությունը, որը տեղի է ունենում թիմերի ներսում նմանատիպ աշխատարանների միջոցով։ Սա համակարգային մոտեցում է, որտեղ բիզնեսը, քաղաքացիական հասարակությունն ու բնությունը հանդես են գալիս մեկ ընդհանուր շահի շուրջ՝ հանուն կայուն և դիմակայուն ապագայի», - նշել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկում ծավալեցին նաև 2026-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի (COP17) շուրջ։ Շեշտադրվեց մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համագործակցության դերը՝ որպես Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հիմնական գործոն։
***
Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։
***
«Արևորդի» ՀԿ-ն մասնագիտացված է էկոլոգիական կրթության, կայուն զարգացման մեթոդների ներդրման և իրազեկման ծրագրերի իրականացման ոլորտներում։
***
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) աջակցում է բնապահպանական ծրագրերի իրականացմանը՝ տրամադրելով մասնագիտական հարթակ և փորձաքննություն լանդշաֆտների վերականգնման գործում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...