«Հրապարակ»․ «Խաղեր տվողներին» պատժելու է. «տինտիրիտները» զայրացնում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած Նիկոլ Փաշինյանին դիմավորած եւ նրա առջեւ խոնարհված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը հերթական անգամ արժանացավ հանրության պարսավանքին, ասում են՝ ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր», որն այլեւս չի թաքցնում իր դիրքորոշումը, ի տարբերություն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, որի «խաղերը» դուր չեն գալիս Փաշինյանին, չնայած Փարամազյանն էլ պակաս ջանքեր չի դնում, որ ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահի:
Ճիշտ նա չէր դիմավորել Նիկոլ Փաշինյանին Քաջարան այցի ժամանակ, բայց, ասում են` այցից առաջ անձամբ «բացատրություն» է տվել Ալեն Սիմոնյանին, թե շատ հարգում է թե՛ նրան, թե՛ մարզպետին, թե՛ վարչապետին, բայց քանի որ վարչապետի այցը պաշտոնական չէ, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող դիմավորել նրան:
Խնդրել է, որ դրա տակ այլ ենթատեքստ չտեսնեն։ Սակայն համայնքապետի բացատրությունը չի բավարարել իշխանական վերնախավին, նրանք բոլորից անվերապահ ծառայություններ են ակնկալում, եւ նման «տինտիրիտները» նրանց զայրացնում են: Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան