Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 16-ի վճռով բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել 1175 քմ և 587 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 2 հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթները: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին կվերադարձվեն 1175 քմ և 587 քմ մակերեսով հողատարածքները»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...