Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը
«Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինի»,- Գավառում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը կշարունակի Գեղարքունիքի մարզում։
Էդմոն Մարուքյանը խոստացավ՝ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է «ժողովրդական խմբակցություն, որը լինելու է ժողովրդի ձայնը, ժողովրդի խնդիրները բարձրաձայնողը և փոփոխությունների առաջատարը»։
Նա որոշակի վերլուծություն արեց․ «Կա իշխանություն և երեք խոշոր ընդդիմադիր ուժեր։ Իշխանությունը թիրախավորում է նրանց, քանի որ շատ լավ հասկանում է՝ եթե այդ երեք ուժերը միասին անցնեն խորհրդարան, միևնույն է, իշխանությունը չի փոխվելու»։
Իրենց ուսումնասիրություններով՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, և այստեղ է, որ իր գլխավորած ուժը մեծ անելիք ունի։ Խոստանում է՝ խորհրդարան իրենց անցնելով՝ կլինի «բազմաբևեռ խորհրդարան», և ոչ մի ուժ հնարավորություն չի ունենա միանձնյա իշխանություն ձևավորել։
Իշխանության մասին խոսելով էլ՝ Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ իշխանություններն ընդունում են թուրք-ադրբեջանական թեզերը, մինչդեռ իրենք առաջարկում են ազգային արժեքներով պահպանել մեր պետությունն՝ իր այսօրվա սահմաններով։ Իսկ ազգային արժեքներ է համարում ՀՀ զինանշանը, որի վրա նաև Արարատն է, հայոց գրերը՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
«Հունիսի 7-ին գնացեք անպայման ընտրության, հետո ոչ մեկին չբողոքեք, հինգ տարին մեկ այդ հնարավորությունը ստանում եք, տանը մի նստեք»,- ընտրողներին հորդորեց նա։
Էդմոն Մարուքյանը և «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը Գավառի հրապարակում՝ ձայնագրությանը զուգահեռ, ձայնակցեցին նաև կուսակցության նախընտրական երգին։
Էդմոն Մարուքյանն այնքան ոգևորվեց երգի բառերից, որ նաև պարային շարժումներ էլ արեց։ Երգը ռոք ոճով է պատրաստված․ Էդմոն Մարուքյանը բացատրում է՝ ռոքի ձայնը աշխարհում համարվում է բողոքի ձայն, և սա էլ իրենց բողոքի ձայնն է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան