Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ

ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ 

Բանկն ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում՝ շարունակում է աջակցել այն ընկերություններին, որոնք նոր են մուտք գործում կապիտալի շուկա։ ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամական և դոլարային պարտատոմսերը։ Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել են ս․թ․ մարտի 18-ին, իսկ դոլարային պարտատոմսերը՝ ս․թ․ մարտի 18-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։

«Առաջին փորձը հաջողված էր։ Անկեղծ ասած, տեղաբաշխման հետ կապված ես ևս մտավախություններ ունեի, բայց պարտատոմսերն ամբողջովին հաջողությամբ տեղաբաշխվեցին։ Պահանջարկը շատ ավելի մեծ էր, քան մեր սպասումներն ու  թողարկման ծավալները։ Համագործակցությունն ԱրարատԲանկի հետ շատ արդյունավետ էր։ Շնորհակալություն ԱրարատԲանկի աշխատակիցներին, որոնք մեզ օժանդակեցին, լսեցին և նպաստեցին հաջող տեղաբաշխմանը»,- նշել է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բագրատ Ասատրյանը։ 

Մայիսի 12-ին, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ազդարարել է մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա՝ դառնալով բորսայում ցուցակված ընկերություններից ևս մեկը։ Մուտքը խորհրդանշող ավանդական զանգի հնչեցման արարողությամբ մեկնարկեց պարտատոմսերի բորսայական շրջանառությունը, ինչպես նաև ընկերության գործունեության նոր փուլը՝ կապիտալի շուկայի միջոցով զարգացման և աճի ճանապարհին։

«Շատ ուրախ եմ, որ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ի կողքին որպես գործընկեր կանգնած էր ԱրարատԲանկը։ Գործընթացի հենց սկզբից ծառայությունների մատուցման և խորհրդատվության առումով մեզ հաջողվեց ապահովել սահուն ընթացք, որի արդյունքին այսօր մենք ականատես ենք։ Սա ևս մեկ քայլ է կապիտալի շուկայի զարգացման առումով, և վստահ եմ, որ մեր հաճախորդների, քաղաքացիների համար ներդրումների այլընտրանքային տարբերակների առկայությունը և բազմազանությունը միայն ի նպաստ է լինելու։ Մեր նպատակն էլ հենց հաճախորդներին բազմազան ծառայություններ մատուցելն է»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, Գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ 

Պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներդրողները, որոնք չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, հնարավորություն ունեն ձեռք բերել դրանք երկրորդային շուկայից։

«Պարտատոմսերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ իրականում գործարքները գրանցվել էին ավելի թանկ գնով, քան տեղաբաշխվել էին, ինչը փաստում է մեծ պահանջարկի մասին։ Մյուս հավաստիացումը պահանջարկի մասին այն  է, որ պարտատոմսերը մի քանի ժամվա ընթացքում, ըստ էության, տեղաբաշխվել են և վաճառվել ամբողջությամբ։ Սա շատ գովելի է, ողջունելի է, մանավանդ հաշվի առնելով այն փաստը,  որ հանրությունը սկսել է ներգրավվել կապիտալի շուկայի մեջ և տարբերակում է բանկային ավանդը պարտատոմսից»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

ԱրարատԲանկը, ունենալով արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման բազմամյա փորձ, ինչպես նաև խոշոր ընկերությունների պարտատոմսերի հաջող տեղաբաշխման հարուստ փորձառություն, շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ու նոր ընկերությունների աջակցմանը։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից