Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանության շարքերում այս օրերին քննարկվող գլխավոր հարցն այն է, որ եթե, անկախ արդյունքներից, ՔՊ-ն հայտարարի իր հաղթանակի մասին, Ռուսաստանը, մեր ընդդիմությունը, հասարակությունը հունիսի 7-ից հետո ինչ քայլերի են դիմելու:
Մասնավորապես, փողոցային շարժում կսկսվի՞, թե՞ ոչ, եւ ընդդիմությունը կկազմակերպի՞ այդ շարժումը` հրաժարվելով ճանաչել արդյունքները եւ վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում, եւ ՔՊ-ականները խիստ մտահոգված են սրանով։
Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել, անգամ արյուն թափել` իշխանություն վերցնելու համար, բայց իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, թե դա ինչ հետեւանքներով է հղի, եւ հասկանում են, որ սարքված ու խլված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է, որը կախված է հազար ու մի հանգամանքներից: Գիտակցում են, որ եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոշի չվերցնել մանդատները եւ պայքարը շարունակի փողոցում՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ըստ իշխանականների, վաղ թե ուշ, արտաքին կենտրոններն էլ հաշվի կնստեն իրավիճակի հետ, եւ իրենց կարող է չներվել զոռբայությամբ իշխանազավթումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան