Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Փաշինյանի վարքը կանխատեսելիորեն նույնն է. սուտ ու կեղծիքներ, գոռգոռոցներ, ընդդիմադիրների ու նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար: Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը՝ Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն: Փոխարենը՝ տեսարան, տեսարան ու մի հատ էլ տեսարանի տեսարան (կներեք կրկնաբանության համար):
Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ: Իսկապես, հո չի կանգնելու և բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, Հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիևի և Էրդողանի հետ, ձեռք ձեռքի տված, ինչ փորձանք ասես բերելու է: Կամ՝ հո չի կարող խոսել 2021 թ. ծրագրերից ու խոստումներից, որոնցից ոչ մեկը չի կատարվել, ավելին՝ մեծամասամբ հենց հակառակն է արվել՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Փաշինյանի վերջին հրապարակային անհավասարակշիռ բղավոցները հուշում են շատ պարզ բան. ինքն ունի զգալիորեն փոքրացած, բայց որոշակի ընտրազանգված, ու հենց այդ շերտի համար ցանկալի, այդ խմբի ականջները շոյող ճանապարհով է գնում, որպեսզի նրանց պահի իր շուրջը: Ուստի՝ հայհոյում է, զազրախոսում, վիրավորում, գոռգոռում է, կամ էլ՝ խորոված-փարթի, խաշլամա շոու, շքերթ, փառատոն, գինու օրեր կազմակերպում: Արվում է ամեն ինչ, որ ընտրապայքարը մղվի հետին պլան, իր ընտրազանգվածի «հոգին փառավորվի», իսկ հանրության մնացած մասն էլ շոուներից ու «տաշ-տըմբըլից», այսպես ասենք, «կոնտուզիա» ստանա:
Սա, հասկանալի է, քաղաքական տեխնոլոգիա է, որը քաղաքական բովանդակություն, առհասարակ՝ որևէ բովանդակություն չի ենթադրում: Եվ դրա համար էլ Փաշինյանն իր խոսույթին բովանդակություն հաղորդելու կարիք չունի: Նրան աղմուկ է պետք:
Ու նույնիսկ վերոնշյալն է հուշում, որ Փաշինյանին ընտրելն արդեն իսկ ամոթալի է ցանկացած բանական, գիտակից և արժանապատվություն ունեցող մարդու համար:
Մյուսը, ինչին ձգտում է Փաշինյանը կամ ինչ հաշվարկով կիրառվում է նրա ագրեսիվ դրսևորումների «գործիքակազմը», այն է, որ դա կարող է որոշ չափով հիասթափեցնել որոշակի թվով մարդկանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ: Այն հաշվարկով, որ նրանք հունիսի 7-ին չգնան ընտրատեղամաս: Նպատակը հասկանալի է. քիչ մասնակցությունը հօգուտ իշխանության է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան