Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու հունիսի 6-ին Երևանում կայանալիք «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթին, մասնավորապես՝ Հայաստանի պատվիրակի ընտրությանը: Հիշեցնենք, որ 11 մասնակցից ժյուրին նախապատվությունը տվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էլեն Վիրաբյանին։
Շատերն են սա տարակուսելի համարում և հարց հնչեցնում՝ ինչո՞ւ Հայաստանում կրթություն ստացող և մեր երկրի քաղաքացի հանդիսացող երաժիշտը չպետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցույթում։ Իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չի դրվում Էլենի մասնագիտական հմտությունները, անցած ճանապարհը, բայց արդյոք այս ընտրությունը բացասական ազդակ չէ Հայաստանում ապրող և իրենց ստեղծագործական ուղին իրենց հայրենիքում հարթող մասնակիցների համար։ Մյուս կողմից՝ ըստ մեր աղբյուրի, Էլենի հայրիկը, կարծես թե, ընկերական հարաբերություններ ունի ժյուրիի որոշ անդամների հետ։ Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվել, որ այս պարագայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն է որոշում, թե ով պետք է մասնակցի այս միջազգային մրցույթին։
Մասնագիտական շրջանակների, նաև այլ մասնակիցների շրջանում հարցադրումներ կան, թե այսպիսի որոշմամբ արդյո՞ք կասկածի տակ չի դրվում հայաստանյան երաժշտական դպրոցը և դրա տված գիտելիքները՝ մի կողմից, և արդյո՞ք չի խրախուսվում արտերկրում բնակվելը և ուսանելը՝ մյուս կողմից։
Նշենք, որ մասնակիցները չորս փուլ են հաղթահարել, մինչ հայտնի է դարձել հաղթող մասնակցի անունը։ Փուլերից երկուսը Էլենը հաղթահարել է օնլայն տարբերակով։ Մեր զրուցակիցը ևս մեկ մտահոգություն է բարձրացնում։ Մրցույթի երրորդ փուլում՝ մինչ նվագախմբի հետ ելույթը, ժյուրիի կազմում չի եղել որևէ փողային գործիքի տիրապետող մասնագետ։ Նույնը տեղի է ունեցել նաև «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում։ Ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»ում ներկայացնող հոբոյահար Հայկ Հեքեքյանը։
Հարցերը շատ են, պատասխանները՝ չգոհացնող։ Ընդ որում, հարցերը գնալով ավելի են շատանում: Ի վերջո, կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները պետք է վերահսկե՞ն այս անառողջ իրավիճակները, թե՞ շարունակվելու է այս ինքնագործունեությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով