Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը հակադարձել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը ԵԽԽՎ միջանկյալ՝ 13․05․2026, հայտարարության վերաբերյալ․

«Հիմնազուրկ են պնդումները, թե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև» կառուցողական համագործակցություն» է հաստատվել, այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները կիրառում են ողջ պատժիչ զինանոցը՝ քրեական հետապնդումներ, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար, թիրախավորում։

Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ են, ընդհանրական և մակերեսային՝ առանց խնդիրների համակարգված բնույթը հաշվի առնելու։ Մինչդեռ խոսքը ոչ թե առանձին դրվագների կամ՝ «լարված քաղաքական մթնոլորտի» այլ՝ իշխանական հետևողական քաղաքականության մասին է, որի նպատակը բացառապես վերարտադրվելն է։

Սրանք ներառում են վարչական վերահսկողության և ռեպրեսիվ, ինստիտուցիոնալ ճնշումները, ընտրովի արդարադատությունը, այլակարծության սահմանափակումները, քաղաքական հալածանքները։

Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև, այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, տեղեկատվական դաշտի զգալի հատվածը և քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի գործադրմանը։

Տարակուսելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունները մի մասը արձանագրվել են սոսկ որպես «լսված» իրողություններ, մինչդեռ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:

Չեն արտացոլվել և շեշտադրվել հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված բանավոր և գրավոր մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում են․

Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերը գործադիրի ձեռքում կենրոնանալուն, ինչը գրեթե անհնար է դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։

Դատական իշխանության կախվածությունն ու ընտրովի արդարադատությունը․ երբ չհաստատված կամ շինծու փաստերը դրվում են մեղադրանքի հիմքում՝ քաղաքական մեծամասնությանը առիթ տալով դատական համակարգը դարձնելու քարոզչական գործիք՝ դատավճիռների բացակայության պայմաններում հրեշայնացնելով քաղաքական ընդդիմախոսներին։

Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընդունվել են ընտրություններից երկու ամիս առաջ՝ հակասելով իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։

Ներքին դիտորդների հավատարմագրման հարցում ԿԸՀ-ին տրված ընդլայնված հայեցողական լիազորությունները։

Իշխանությունների կողմից քարոզարշավից առաջ և ընթացքում լայնորեն չարաշահվող վարչական ռեսուրսները և հանրային միջոցները․ ՍԴ անդամների աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումը, յուրայիններին պարգևավճարները, որոնք նախատեսված չեն տարեկան բյուջեում։

Մեդիա հասանելիության անհավասարությունը՝ Հանրային հեռուստատեսության կողմից կառավարության գործունեության անհամաչափ լուսաբանումը և ընդդիմախոսներին վարկաբեկումը։

Նվիրատվությունների և բարեգործության կանոնների՝ ընտրովի կամ անհամապատասխան կիրառումը։

Գործող վարչապետի և վարչախմբի կողմից անվտանգայնացված դիսկուրսի մանիպուլյացիան և վախի մթնոլորտի ձևավորումը՝ այլ թեկնածուների ընտրվելու պարագայում պատերազմի սպառնալիքով հանրության ահաբեկումը։

Դատախազությանը և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալը։

Քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հայտարարությունները։

Բացարձակապես անհիմն է և ոչ հավասարակշռված «Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» մասին հայտարարության մեջ տեղ գտած հաստատումը։ Մինչդեռ հավասարակշռված արձագանքի դեպքում ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, ներառյալ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած Վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությունը։

Հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ ժողովրդավարության և մասնավորապես՝ ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման բացարձակ արժեքին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության վրա»։