Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը
Նախընտրական քարոզչության փուլում գործող իշխանության մարտավարությունը պարզ է և, հանուն արդարության պետք է նշել, բավականին արդյունավետ։ Մասնավորապես, Փաշինյանը հենց սկզբից անցել է հարձակողական մարտավարության՝ վիրավորանքներով, ընտանիք մտնելով, անվանարկելով, փորձելով ընդդիմությանը ներքաշել իր օրակարգի դաշտ։ Բայց այս մարտավարությունը միայն վիրավորանքը չէ, որ ներառում է։ Փաշինյանը իր կողմնակիցների հետ նաև փորձում է ծաղրել ընդդիմությանը։ Երեկ օրինակ, հերթական անգամ «ուրախ ավտոբուսում» զբաղվելով իր սիրելի գործով՝ իքիբիր ուտելով, Փաշինյանը դիմել է կողքին նստած ԱԺ նախագահին. «Իքիբիր ասեցիր՝ ընդդիմությանը հիշեցի. դրանք խի՞ են տենց պասիվ»,- հարցնում է Փաշինյանը։ Ի պատասխան, ԱԺ նախագահը ասում է՝ «Չեն կարող խաղան»։
Այն, որ գործող իշխանություններն ամեն ինչ փորձում են անել, որպեսզի ընդդիմությունը խաղա իրենց կանոններով, գաղտնիք չէ։ Իսկ Փաշինյանի այս հակահիգիենիկ և հակաէսթետիկ պահվածքն ընդամենը փաստում է նրա վախերի գոյության մասին։ Իսկ նրան հնարավոր է հաղթել մի դեպքում, եթե ընդդիմությունը չխաղա Փաշինյանի կանոններով, այլ ինքը օրակարգ ստեղծի։ Ցավոք, մինչ այս պահը դեռևս հանրային օրակարգ ստեղծելու հարցում իշխանությունն ավելի ակտիվ է գործում, քան ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք, հարկ է, փոխեն իրենց մարտավարությունը և ավելի արդյունավետ պայքար մղեն գործող իշխանությունների դեմ՝ Փաշինյանին զրկելով վիրավորանքներով և ծաղրով հանրային դաշտը լցնելու հնարավորությունից։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան