ԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրապարակային արձագանք է տվել վերջին շրջանում իր գործունեության վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվական և մոլորեցնող։
ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան-ը նշել է, որ որոշ լրատվամիջոցներում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հաճախ կառուցված են ոչ ճշգրիտ կամ շփոթեցնող մեկնաբանությունների վրա։
«Իրականում՝ ճիշտ հակառակը. ԶՊՄԿ-ն միայն 2021 թվականից է 4 տարի անընդմեջ գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը, ինչն աննախադեպ ցուցանիշ է եղել ընկերության համար»,- նշել է Մարգարյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որոնցում պնդվում էր, թե կոմբինատը կորցնում է իր առաջատար դիրքերը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին ընկերության զբաղեցրած երրորդ հորիզոնականը պայմանավորված է եղել «տնտեսության իրական ցուցանիշներին չառնչվող տեխնիկական պատճառներով», մինչդեռ տնտեսական արդյունքների տեսանկյունից ԶՊՄԿ-ն շարունակում է պահպանել առաջատար դիրքերը։
Արայիկ Մարգարյանը նաև անդրադարձել է մոլիբդենի համաշխարհային պաշարների և արտադրության վերաբերյալ հրապարակված գնահատականներին՝ նշելով, որ հոդվածագիրն իրար է խառնել տարբեր տնտեսական և մասնագիտական հասկացություններ։
«Պարզ մաթեմատիկայից հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ գնահատված պաշարները և տարեկան արտադրության տոկոսները տարբեր հասկացություններ են»,- ընդգծել է նա։
ԶՊՄԿ-ն նաև հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավվածության մասին շրջանառվող խոսակցությունները։ «Ամենայն պատասխանատվությամբ պնդում ենք, որ ԶՊՄԿ-ն որևէ քաղաքական ներգրավվածություն և ֆինանսական մասնակցություն չունի»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։
Հայտարարության ավարտին Մարգարյանը շեշտել է, որ ապատեղեկատվության և չստուգված պնդումների տարածումը վնասում է ոչ միայն կոնկրետ ընկերությանը, այլ նաև երկրի տնտեսական միջավայրին՝ կոչ անելով «զերծ մնալ քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով