Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը

Ռուսաստանի ԱԳՆ նոր որոշումը կարելի է համարել արձանագրում, թե Հայաստանը թշնամական պետություն է Մոսկվայի համար։ ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը հայտարարել է, թե ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը։ «Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել, եթե մեկնում են արտերկիր»,– ասել է Լուկյանցևը։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին են դասվում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Միևնույն ժամանակ նախարարությունում նշում են, որ այս ցանկը չի ներառում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրերով կապված բոլոր երկրները։

Առաջին հայացքից Ռուսաստանի արտգործնախարարության այս որոշումը կարելի է համարել տեխնիկական նախազգուշացում, բայց Հայաստանին այս երկրների ցանկում ներառելը, ըստ էության, արձանագրում է, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանին գրեթե համարում է իրեն թշնամական պետություն, որից կարող է նման վերաբերմունք սպասել։

Հատկապես Հռոմի ստատուտի կնքումից հետո Մոսկվայում չափազանց զգուշորեն են վերաբերում Հայաստանի գործող իշխանություններին՝ համարելով դա ՌԴ նախագահի դեմ քայլ, բայց այժմ Մոսկվայից զգուշացնում են, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է վտանգված լինել Հայաստանի տարածքում։ Ըստ էության, սա չափազանց լրջագույն հետևանքներ ունեցող քայլ է, որը պետք է իսկապես մտահոգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունը միայն նման նախազգուշացման չէ, որ բավարարվելու է։

Աննա Մարգարյան