Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ
Ինչպես և կանխատեսելի էր, քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ, և ընդդիմադիր առաջատար ուժերն էլ ստիպված են կոշտ արձագանքել Նիկոլ Փաշինյանի լկտի հայտարարություններին։ Քարոզարշավի առաջին օրվանից սկսած Փաշինյանը փորձել է ընդդիմությանը ներքաշել վիրավորանքների և հայհոյանքների դաշտ, իջեցնել քաղաքական խոսույթի մակարդակը և այդ կերպ փորձելով ընդդիմությանը ևս պարտադրել խաղի իր կանոնները։ Ըստ էության, ընդդիմությունը ստիպված, սակայն, պետք է մտներ նման խաղի մեջ, հակառակ պարագայում հայ հանրության մոտ սխալ պատկերացումներ կձևավորվեին, թե իբր ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանից։ Երեկ Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չափազանց կոշտ քննադատել է Նիկոլ Փաշինյանին և նրան «համբալ» անվանել։
«Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»,– իր ելույթում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանը ողջ թիմով հարձակվել է երկրորդ նախագահի դեմ։ Քոչարյանն, ի դեպ, միակը չէ, որ կոշտացնում է հռետորաբանությունը։ Ավելի վաղ կոշտ հռետորաբանություն սկսել էին օգտագործել նաև «Միասնության թևերը», որի առաջնորդ Արման Թաթոյանը չի խորշում բավականին ցավոտ հարվածներ հասցնել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին։ Սա թեպետ հարկադրված, բայց օբյեկտիվ իրականություն է։
Ի դեպ, Փաշինյանը երեկ կրկին ակտիվացրել է մարտի 1-ի թեման՝ հայտարարելով, թե մարտի 1-ը 100 տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատազրկվի։ Ի պատասխան՝ Քոչարյանը ևս նշել է, թե մարտի 1-ի հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ը ամենևին էլ Փաշինյանի խաղաքարտը չէ։ Դեռ 2021 թ․-ին էր նա հայտարարում, որ գործը բացահայտված է, բայց մինչ օրս որևէ մեկը այդ գործով չի ազատազրկվել և պատիժ չի կրել։ Ընդհակառակը, Սահմանադրական դատարանի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները 2021 թ․-ին արդարացվել էին։ Եվ այժմ Փաշինյանի հայտարարությունները ընդամենը նպատակ ունեն մոլորեցնել իր իսկ ընտրողներին, և ոչ ավելին։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան