Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը գրել է․

 

«Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` խաղաղության երաշխիքը

 

Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի և երաշխավորության:

 

Սուրբ Գրքի մտածողությամբ, խաղաղության բացարձակ երաշխավորը և պաշտպանը Աստված է. «... պաշտպանեա ապաւէն», ինչպես խնդրում է Սբ. Գրիգոր Նարեկացին:

 

Այսուհանդերձ, երաշխավորված խաղաղությունը միանշանակորեն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի. «Տերն է իմ հովիվը և ինձ ոչինչ չի պակասելու... Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով: Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի Դու Տե'ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմ. 22:1-4):

 

Ինչպես անդրադարձել եմ, Հիսուս որևէ անգամ չի հայտարարել, թե «Ես եմ խաղաղությունը», թեպետ Ինքն իսկ է խաղաղության Իշխանը և խաղաղություն տվողը, այլ խոսքով` խաղաղության երաշխավորը. «...Ինձանով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33):

 

Քրիստոսի այս հայտարարությունը վկայում է, որ խաղաղությունը շատ հստակ հովանավորի և երաշխավորի կամ երաշխիքի կարիք ունի, որի առկայությունն ուղղակի հրամայական է:

 

Ամբողջ սուրբգրային պատգամի միջով կարմիր թելի նման անցնում է վերջնական և ամբողջական խաղաղությունը պահպանելու համար երաշխավորի անհրաժեշտությունը` անձի և ժողովրդի թե' ներքին կյանքում, և թե' արտաքին հարաբերություններում. «Մի հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են և չկա մեկը, որ օգնի ինձ... որովհետև Տիրոջն է արքայությունը» (Սաղմ. 21:12, 27:29):

 

Այսինքն` եթե նույնիսկ հոգևոր դաշտում խաղաղության հաստատման համար երաշխավորի գոյությունը էական է և անհրաժեշտ, ապա ուրեմն որքան առավել ևս այն անխուսափելիորեն ճիշտ է հասարակական հարաբերություններում և կյանքում. «Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ» (Սաղմ. 30:9):

 

Հարկ է վերստին շեշտել, որ Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության, և բնականաբար, մերժում է «մեղքի խաղաղությունը»` ստի, կեղծիքի, վախի, միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. «Տե'ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան... նրանց բերաններում ճշմարտություն չկա» (Սաղմ. 5:9-10):

 

Հետաքրքիր է, որ խաղաղության երաշխավորությունը` հոգևոր իմաստով պայմանավորված Աստծու որպես խաղաղության պաշտպան և երաշխավոր լինելու հանգամանքով, երաշխավորության, կամ որ նույնն է` մնայուն խաղաղության գաղափարը արտահայտվում է ողորմություն, փրկություն, օրհնություն, պաշտպանություն, ուրախություն, ճշմարտություն և արդարություն իմաստներով, որոնք լավագույնս բնութագրում են երաշխավորված կամ մնայուն խաղաղության էությունը և նկարագիրը. «Խաղաղություն, արդարություն և Աստվածպաշտության փառք... Աստծու փառքի համար ապահով ընթանա... ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ» (Բարուք 5:4,7,9):

 

Այս առումով նաև առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի խաղաղություն գոյություն չունի, ինչպես գեղեցկագույնս նկարագրում է Խոսրով Անձևացին բնության և կենցաղի օրինակով. «Թեև ճանապարհորդին օգուտ է ուղղորդող ընթացքը և այգիների քաջաբերությունը և կյանքի առողջությունը, բայց եթե պահապանները մոտ չլինեն, թերևս ավազակները կամ որևէ գազան ու սողուն վնասեն ճանապարհորդին՝ արթուն կամ հոգնությունից հանգստի ժամանակ: Եվ այգիներն արոտ անողներն ու անցորդները կարող են ապականել, իսկ կյանքին ախտաբեր կերակուրներն ու ըմպելիները կարող են վնասել կամ էլ եղանակի փոփոխությունները և անպատրաստ աշխատանքները, որ կարողությունից վեր է: Այս պատճառով սրանք բոլորը հմուտ և զորավոր պահապանի կարիքն ունեն, որի համար Աստծու հզոր Աջի պահպանությունն է խնդրում ամենքի վրա, որպեսզի ճանապարհորդն աներկյուղ ընթանա և անհոգ հանգստանա, այգիները ամենապահ ձեռքով պարսպված՝ ծաղկալից և արգավանդապտուղ լինեն, կյանքը, վնասակարներից պաշտպանված և օգտակարներով ծածկված, առավել առողջություն գտնի: Եվ քանի որ պահապանը ոչ միայն պահում է յուրայիններին, այլև ընկճում է նենգավորներին»: (Խոսպով եպիսկոպոս Անձևացի, 2022թ., էջ 91-92):

Սրբազան Ավանդության և հոգևոր փորձառության բարձրագույն խորհուրդը և գագաթնակետը` Սուրբ Պատարագը ևս աղոթում է երաշխավորված խաղաղության մասին և համար` աղոթքով դիմելով Քրիստոսին ոչ թե որպես խաղաղություն, այլ որպես խաղաղություն հաստատող և ամրացնող կամ ապահովող պաշտպան. «Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Աստուած մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» (Սբ. Պատարագ):

 

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան»։