Երբ անհրաժեշտություն առաջանա ՀՀ քաղաքացիները կկայացնեն ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը․ փոխվարչապետ
Հայաստանը հիանալի հասկանում է, որ հանրապետության համար անհնար է լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն համապատասխան որոշում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք հանրաքվե կանցկացվի այս հարցի շուրջ։
«Մենք հիանալի հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ, և պարզ է, որ ապագայում մենք պետք է կայացնենք համապատասխան որոշում։ Ավելին, այս հարցի վերաբերյալ որոշումը, իհարկե, կկայացնեն ՀՀ քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիովին մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին։
Հիշեցնենք՝ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այդ դեպքում հնարավոր կլինի «խելացի ամուսնալուծություն»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան