Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է այն բանաձևը, որով Հայաստանը կանգուն է մինչ օրս. պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը։

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ և կազմարար միավորն է։ Ժառանգելով այդ մտադրությունը և նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր ևս որդեգրել է կրթության միջոցով սեփական քաղաքացիների հզորացման հետևողական քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ կիրթ և կարողունակ քաղաքացին հզորացնում է պետությունը և նպաստում վերջինիս առջև դրված առաջնահերթ նպատակների իրականացմանը։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման ճանապարհին արդեն իսկ շատ բան է արվել, և այդ փոփոխությունները ոչ թե մակերեսային են, այլ համակարգային։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ մեկ շրջանակի մեջ է միավորել ակադեմիական և գիտահետազոտական համակարգերի կառավարումը։

Ընթացիկ բարեփոխումները մեզ մոտեցնում են նաև ավելի ներառական և ավելի հասանելի կրթական համակարգի, որտեղ, շնորհիվ նոր կրթաթոշակային քաղաքականության, բավարար առաջադիմությամբ ուսանողը միջոցների բացակայության պատճառով դուրս չի մնա կրթական գործընթացից։

Վերջիվերջո, այս փոփոխությունները բերում են սովորողներին ավելի ճկուն կրթական համակարգ՝ թույլ տալով հարստացնել իրենց կրթական ուղին Հայաստանի ներսում և դրանից դուրս ակադեմիական շարժունության, կրեդիտների կուտակման և միկրոորակավորումների ձեռքբերման գործուն մեխանիզմներով։

Բարձրագույն կրթության բովանդակությանը զուգահեռ՝ փոխվում է նաև բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» նախագծի, որն արդեն առաջին փուլում՝ 2030 թվականին, հնարավորություն կընձեռի ուսանողներին սովորելու առաջատար սարքավորումներով վերազինված ընդարձակ տեխնոլոգիական կլաստերում և օգտվելու տարածքում տեղակայված ակադեմիական և մշակութային ենթակառուցվածքներից, մինչև 3600  ուսանողի հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններից։

Ներկայիս ուսանողների մի մասը կհասցնի սովորել այդ միջավայրում, իսկ լավագույնները կդասավանդեն և հետազոտություններ կիրականացնեն այնտեղ։

Պետական աջակցությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալում 13 երիտասարդական կենտրոններ, մինչև 2026 թվականի տարեվերջ կվերազինվեն և կվերագործարկվեն ևս 6 երիտասարդական կենտրոններ, որոնց առաքելությունն է՝ դառնալ ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման և ստեղծագործ մտքի խթանման կարևոր հարթակներ:

Որակյալ ենթակառուցվածքների, առաջատար կրթական ծրագրերի, միջազգային համատեղ լաբորատորիաների, երիտասարդական միջավայրերի ստեղծումն այն կայուն հիմքն է, որն ուսանողին ու երիտասարդին մղում է ապրելու և արարելու Հայաստանի Հանրապետությունում՝ զգալով պետությունը որպես հենարան»: