Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ TRIPP նախագծի իրագործման շուրջ ամենօրյա աշխատանք է իրականացվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջև ընթանում են նախագծի շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։ «Նախագծի շուրջ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ․ և՛ տարածքների ուսումնասիրություն է տեղի ունենում, և՛ չի բացառվում, որ, օրինակ, որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք՝ երկաթգծի կայարանների և այլնի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գործընթացի շրջանակներում նաև միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում։ «Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ստորագրել այն և դե յուրե ուժ հաղորդել դրան։ Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ»,– ընդգծել է Փաշինյանը՝ ասելով, որ այժմ իրականացվում է ինչպես տարածքի ուսումնասիրություն, ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, կառավարման մոդելների ուսումնասիրություն, այնպես էլ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին ընդունել էր ԱՄՆ Պետդեպի պատվիրակությանը։ Նրանք քննարկել և համաձայնեցրել էին TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։ Մայիսի 13-ին էլ ընդունել էին Հայաստան այցելած ամերիկյան ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակությամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Հանդիպման ընթացքում AECOM-ի ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ աշխատանքների հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։

Տևական ժամանակ, իրանական պատերազմի հետ պայմանավորված, ԱՄՆ-ը քայլեր չէր ձեռնարկում TRIPP նախագծի ուղղությամբ, ավելին, խոսակցություններ էին շրջանառվում, որ այդ նախագիծը վտանգի տակ է՝ կապված թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Բայց այժմ ամերիկյան կողմը ոչ միայն զգալի ավելացրել է իր ակտիվությունը, այլև գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ փորձելով առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ Հայաստանի իշխանություններին դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ նույնիսկ նոր իշխանության պայմաններում մեր երկիրը խնդիրների բախվի, եթե փորձի հրաժարվել վտանգավոր նախագծից։

Մանե Կիրակոսյան