Լիբանանի հարավում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են պատմական ձիթենու այգիները
Լիբանանի հարավային շրջաններում ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել են բազմամյա ձիթենու այգիների մեծ տարածքներ, որոնք երկրի պատմական և մշակութային ժառանգության մաս են կազմում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանի գյուղատնտեսության նախարարության գլխավոր տնօրեն Լուեյս Լահուդը։
Նա նշել է, որ իսրայելական բանակի հարվածներն ու ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցրել հանրապետության հարավի գյուղատնտեսությանը, որտեղ, բացի ձիթենու պուրակներից, ոչնչացվել են նաև պտղատու այգիներ, սեզոնային ցանքատարածություններ և անասնաբուծական տնտեսություններ։
Լահուդը ընդգծել է, որ ռազմական գործողությունների պատճառով Լիբանանը բախվել է մի շարք հիմնական ապրանքների պակասի։ Այդ կապակցությամբ իշխանությունները ստիպված են եղել բացել ժամանակավոր ներմուծում հարևան երկրներից։
Մայիսի 17-ին Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամեր Բիսատը նախազգուշացրել է Իրանի հետ պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին լուրջ տնտեսական ցնցման մասին։ Նրա խոսքով՝ պատերազմից ավերված շրջանների վերականգնման համար առաջին փուլում կպահանջվի առնվազն 7 մլրդ դոլար։ Ընդհանուր տնտեսական վնասը կարող է հասնել մինչև 20 մլրդ դոլարի, երկրի գյուղատնտեսական հատվածը կրճատվել է 40%-ով, իսկ զբոսաշրջության ոլորտը կաթվածահար է եղել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան