Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է

Նախընտրական Հայաստանը մտնում է քաղաքական պայքարի ամենաթեժ փուլերից մեկը։ Ընտրություններին մնացած օրերի ֆոնին ավելի տեսանելի է դառնում քաղաքական ուժերի բևեռացումը, իսկ քարոզչական մեթոդների տարբերությունը՝ առավել ընդգծված։ Գործող իշխանությունը շարունակում է իր ավանդական խոսույթը՝ հասարակությանը բաժանելով նախկինների և ներկաների, հեղափոխության և հակահեղափոխության, խաղաղության և պատերազմի ճամբարների։ Ութ տարվա իշխանությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ընտրազանգվածի վրա ազդել հիմնականում հուզական և հակադրողական ուղերձներով։

Միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտում փորձ է արվում ընտրողին ներկայացնել սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման ավելի առարկայական մոտեցումներ։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավում շեշտադրում է մարդկանց առօրյա խնդիրների լուծման ծրագրերը՝ աշխատատեղերի, սոցիալական պաշտպանության, բնակարանային և տնտեսական հարցերի շուրջ։

Նախընտրական զարգացումների վերաբերյալ «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում արդեն ձևավորվել են հստակ միտումներ։

«Ընտրություններին մնացել է 20 օր և տեսանելի է, որ շատ մոտիվացված շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, նրանք ինչ ասեմ նույնիսկ պատգարակի վրա լինեն, վիրահատական սեղանին վազելու են ընտրության։ Ակնհայտ է նաեւ, որ ֆավորիտը մնում է Սամվել Կարապետյանի ուժը։ Իհարկե, ես ավելի վստահ կկարողանայի խոսել վերջնական հաջողության մասին, ավելի արդյունավետ կլիներ, եթե Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենար անձամբ լինել բնակավայրերում, հանդիպելու քաղաքացիներին, որովհետեւ նրա շփումները թեկուզ սահմանափակ ռեժիմով լրատվամիջոցների և նաեւ նրա շատ կարճ շփումները լրագրողների հետ դատարանի դահլիճից դուրս տեսանելի են դարձնում, որ ինքը իսկապես կարողանում է շփվել հասարակության հետ, շատ լավ հումոր ունի, շատ լավ պատրաստված է և շատ շահեկան կլիներ, եթե այդ ամենը նաեւ լիներ բնակավայրերում, բնակչության հետ շփման արդյունքում հնարավորությունը տրվեր։ Որովհետեւ, լինենք անկեղծ, իր քաղաքական թիմում առանձնապես խարիզմատիկ, հետաքրքիր, ուժեղ էներգետիկայով դեմքեր չկան։ Մեծ մասամբ անհայտ մարդիկ են, որոնց գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, այդ շատ կարեւոր գործոնը՝ խարիզման, չունի։ Նրանք քաղաքական գործիչներ չեն և չի ստացվում իրենցից։ Եվս մի քանիսին բացի, որ թիմում կան, օրինակ կառանձնացնեի Նարեկ Կարապետյանին, Ալիկ Ալեքսանյանին և Էդգար Ղազարյանին, մնացած որեւէ մեկի մոտ այդ էներգետիկան չկա»,- «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրությունների ամենակարևոր հարցերից մեկը շարունակում է մնալ հասարակության այն հատվածի մասնակցությունը, որը տարիներ շարունակ կորցրել է հավատը քաղաքական փոփոխությունների նկատմամբ և չի ցանկանում մասնակցել քվեարկությանը։

«Այստեղ ամենակարեւոր հարցը մնում է, թե ինչպես մոտիվացնել հասարակության այն մոտ 48 տոկոսին, որը շարունակում է պնդել, որ ընտրությունների չի մասնակցելու, որովհետեւ չի հավատում որեւէ փոփոխության։ Հուսանք, որ այս ընթացքում ընդդիմությանը դա կհաջողվի։ 20 օրը շատ ժամանակ չէ, բայց այդուհանդերձ այնքան ժամանակ է, որի ընթացքում ճիշտ աշխատելու դեպքում այդ մոտիվացիան կլինի։ Եթե չեղավ ու մասնակցությունը եղավ մոտ 1 միլիոն 200 հազար, ինչպես նախորդ անգամ, ապա կարծում եմ՝ մենք վատ պատկեր ենք ունենալու։ Եթե պասիվ հատվածը, որը հիասթափված է և չի ուզում գնալ քվեարկության, հնարավոր լինի մոտիվացնել և նրանք գնան ընտրության, ապա հունիսի 8-ին այլ պատկեր կունենանք»,- «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքական դաշտում շարունակում են քննարկվել նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունները՝ կապված վարչապետի պաշտոնի պատասխանատվության և երկրի կառավարման վերաբերյալ նրա պատկերացումների հետ։ Կարապետյանը ավելի վաղ նշել էր, որ գիտակցում է վարչապետի պաշտոնի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը, սակայն վստահ է իր կարողությունների մեջ և պատրաստ է ամբողջությամբ նվիրվել Հայաստանի կառավարմանը։

Վերլուծաբանների մի մասի կարծիքով՝ որքան բարձրանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հնարավորությունները, այնքան ավելի մեծանում է ճնշումը քաղաքական ուժի և նրա թիմի նկատմամբ։ Սակայն ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ դա նաև վկայում է կուսակցության աճող ազդեցության և ընդլայնվող աջակցության մասին։ Այս փուլում «Ուժեղ Հայաստանը» դիտարկվում է որպես գործող իշխանության ամենալուրջ քաղաքական մրցակիցներից մեկը, իսկ առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ դառնալ նախընտրական ամբողջ պայքարի համար։