«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակ, որը նպատակ ունի բարձրացնել ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հանրային վերահսկողության արդյունավետությունը։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, «Երիտասարդական ակումբների ֆեդերացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը հրավիրում է լրագրողներին մամուլի ասուլիսի։ Միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ Մաշտոցի պողոտա 4/1 հասցեում։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ընտրական օրենսդրության խախտումների գրանցման համար նախատեսված նոր թվային հարթակը՝ youthvote.live-ը, ինչպես նաև թեժ գծի գործունեությունը՝ 010 58 87 68 հեռախոսահամարով և քաղաքացիների հաղորդումներին արձագանքելու մեխանիզմները։
Կներկայացվի նաև դիտորդների վերապատրաստման հատուկ մեթոդաբանությունը, երիտասարդ դիտորդների պատրաստման ընթացքը, ինչպես նաև տեղեկատվություն ընտրական օրենսդրության արձանագրված խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման և ընտրական գործընթացներին առնչվող այլ խնդիրների մասին։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
Սոնյա Համբարձումյանը՝ «Արդար Քվե» ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար,
Աստղիկ Ավետիսյանը՝ «Արդար Քվե» ընտրությունների դիտորդական առաքելության հասարակայնության հետ կապերի ղեկավար։
Կազմակերպիչների խոսքով՝ «Արդար Քվե» դիտորդական առաքելության հիմնական նպատակը ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝ անկախ և անաչառ դիտարկման միջոցով։
Միջոցառման կազմակերպիչները հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել և լուսաբանել ասուլիսը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան