Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մայիսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 167 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 652, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 43, վարելու ընթացքում ծխելու՝ 513, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 237, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73 և 1622 այլ իրավախախտում։ 92 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 274 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 243 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 410 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 3832, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 269, վարելու ընթացքում ծխելու՝ 635, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 701, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 127, արագության գերազանցման՝ 2794 և 5115 այլ իրավախախտում։ 301 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 388-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 12 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 23 անձ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...