Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա Կոստանյան
Հասարակություն

Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն

Հայ առաքելական սուրբ եկեղեցին երեկ տոնեց Երկրորդ Ծաղկազարդը։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշել է՝ Երկրորդ Ծաղկազարդը մեզ հիշեցնում է, որ Քրիստոսի համբարձումը միայն փառավոր վերադարձը չէ Հայր Աստծո մոտ, այն նաև մարդկային բնության հաղթական մուտքն է երկինք։

««Համբարձէք, իշխանք, զդրունս ձեր ի վեր, Համբարձին դրունք յաւիտենից, եւ մտցէ թագաւոր փառաց» (Սաղմոս 23։7)։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Երկրորդ Ծաղկազարդ է՝ տոն, որը բնորոշ է միայն մեր եկեղեցական ավանդությանը։ Եթե առաջին Ծաղկազարդին մենք հիշում ենք Տիրոջ պատմական մուտքը երկրային Երուսաղեմ, երբ ժողովուրդը արմավենու ճյուղերով և «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով» օրհնությամբ դիմավորում է Նրան, ապա Երկրորդ Ծաղկազարդը մեր հայացքը բարձրացնում է դեպի երկինք՝ հավիտենական Երուսաղեմ, որտեղ հարուցյալ Քրիստոս, հաղթահարելով մահն ու դժոխքը, համբարձվում է փառքով և նստում Հոր աջ կողմում։ Այս տոնի հոգևոր բանալին մեզ է տալիս 23-րդ սաղմոսը՝ իր երկնահունչ կանչով․

«Բարձրացրե՛ք, ո՛վ իշխաններ, ձեր դռները,

վեր բարձրացե՛ք, ո՛վ հավիտենական դռներ,

ներս է մտնելու Փառքի Թագավորը»։

Այս սաղմոսը պարզապես տաճարին և ուխտավորներին նվիրված մի հին օրհներգ չէ, մարգարեական տեսիլք է, երկնքի և երկրի հանդիպման սաղմոսը, հաղթանակած Փրկչի արքայական մուտքի ավետիսը։

Սաղմոսն սկսվում է տիեզերական մի հռչակմամբ․ «Տիրոջն է երկիրը և այն ամենը, ինչ գոյություն ունի նրա մեջ», որով մեզ հիշեցվում է, որ աշխարհը պատահականության ծնունդ չէ, այլ Աստծո արարչությունը։ Նա է, որ նախաստեղծ քաոսի վրա կարգ է հաստատում։ Նա է, որ գոյությանը ուղղություն է տալիս։ Նա է, որ կյանքին իմաստ է հաղորդում։ Եվ ահա նույն Արարիչ Տերն այժմ գալիս է մտնելու իր սրբավայրը։

Բայց անմիջապես հնչում է մի հարց՝ ուղղված ուխտավորներին՝ մեզնից յուրաքանչյուրին․

«Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը,

ո՞վ կարող է կանգնել Նրա սրբավայրում», այդ թվում նաև՝ այս տաճարում։ Սաղմոսն անմիջապես պատասխանում է․ «Նա, ով անմեղ ձեռքեր և մաքուր սիրտ ունի»։

Աստված առաջին հերթին չի հարցնում մարդու կարողությունները, փառքը կամ իշխանությունը։ Նա հարցնում է՝ մաքո՞ւր է արդյոք մարդու սիրտը, որովհետև սիրտն է մարդու իրական տաճարը։

Մաքուր սիրտ ունի նա, ում ձեռքը չարիք չի գործում, ում խոսքը նենգություն չի ծնում, ում խիղճը չի հակասում իր կյանքին, ում ներաշխարհը բզկտված չէ։

Ահա թե ինչու է սաղմոսը մեզ սովորեցնում, որ ճշմարիտ պաշտամունքը սկսվում է ոչ թե շուրթերից, այլ սրտից։ Առանց ապաշխարության, առանց ներքին նորոգության, առանց արդար կյանքի՝ նույնիսկ տաճար մտնելն է վերածվում դատարկ ծեսի։ Մարգարեները բողոքում էին կեղծ պաշտամունքի դեմ, նույնը քարոզում է Տեր Հիսուս՝ սովորեցնելով, որ Աստված «հոգի է» և երկրպագելի «հոգով և ճշմարտությամբ» (Հովհ․ 4։23)։

Սակայն սաղմոսի երկրորդ մասը մեզ տեղափոխում է բոլորովին այլ տեսարան, որտեղ արդեն լսվում է հաղթական մի կանչ․ «Բարձրացրե՛ք, ո՛վ իշխաններ, ձեր դռները»։ Եկեղեցու հայրերը այս խոսքերի մեջ տեսել են ոչ միայն երկրային տաճարի դռները, այլ երկնքի հավիտենական դռները։ Նրանք պատկերացրել են հրեշտակային զորություններին, որոնք զարմանքով հարցնում են․

«Ո՞վ է այս Փառքի Թագավորը»։ Եվ ամբողջ երկնքով հնչում է պատասխանը․ «Զորությունների Տերն է նա, Փառքի Թագավորը»։

Բայց այստեղ կա մի խորին խորհուրդ։ Երկնային զորությունները տեսնում են ոչ թե երկրային փառքով զարդարված մի թագավորի, այլ Խաչվածին, ով ծնվում է մսուրում, մերժվում մարդկանցից, խաչվում ավազակների միջև և մարմնի վրա դեռ կրում է մեխերի վերքերը։ Ահա հենց Նա՛ է Փառքի Թագավորը։

Սա է քրիստոնեական մեծ հայտնությունը․ Աստծո փառքը բացահայտվում է խոնարհության մեջ, զոհաբերության մեջ, սիրո մեջ։ Խաչը դառնում է հաղթանակի դուռ, իսկ մահը՝ հավիտենության ճանապարհ։

Երկրորդ Ծաղկազարդը մեզ հիշեցնում է, որ Քրիստոսի համբարձումը միայն փառավոր վերադարձը չէ Հայր Աստծո մոտ։ Այն նաև մարդկային բնության հաղթական մուտքն է երկինք։ Այն մարդը, որ Ադամով կորցնում է դրախտը, այժմ Քրիստոսով կրկին բարձրանում է դեպի Հայրը։ Այդ պատճառով այս տոնը ոչ միայն Քրիստոսի փառքի, այլ նաև մարդկության հույսի տոնն է։ Երբ Եկեղեցին երգում է․ «Բարձրացրե՛ք, ո՛վ իշխաններ, ձեր դռները», կարծես աղոթում է, որ մեր փակված ներաշխարհը բացվի Աստծո առաջ՝ մուտք տալով Փառքի Թագավորը։ Քանի՜ սրտեր կան այսօր փակված՝ հպարտությամբ, վիրավորանքով, մեղքով, անհավատությամբ, հուսահատությամբ։ Քրիստոս շարունակում է կանգնած մնալ մեր հոգու դռների առջև՝ սպասելով, որ կամովին բացենք մեր սիրտն ու հոգին, միտքն ու խորհուրդը։

Եվ այստեղ, սիրելի՛ հավատացյալներ, Երկրորդ Ծաղկազարդի այս երկնային խորհրդի լույսի ներքո, առանձնահատուկ իմաստ է ստանում մեր ժողովրդի հոգևոր գեղեցկագույն ավանդություններից մեկը՝ կապված Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ։

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի անլույս ու մահաշունչ բանտում, որտեղ մարդկային բոլոր հույսերը կարծես վաղուց մարել էին, Լուսավորչին այցելում էր երկնային մի էակ։ Այդ հրեշտակային ներկայությունը ոչ միայն մխիթարում ու զորացնում էր նրան, այլև վիրապի խավարը վերածում էր երկնքի նախասրահի։ Այնտեղ, ուր մարդկային աչքը միայն մահ, մենություն և լքում էր տեսնում, հավատքի աչքը բացահայտում էր Աստծո ներկայությունը։

Համբարձման տոնից հետո՝ չորրորդ օրը, հրեշտակը չի հայտնվում։ Հաջորդ օրը, երբ Լուսավորիչը հարցնում է բացակայության պատճառը, հրեշտակը պատասխանում է, որ Քրիստոսի հաղթական համբարձումը փառաբանելու համար հրեշտակների ինը դասերը ինն օր շարունակ տոնախմբություն են կատարում երկնքում։ Եվ որովհետև ինքը չորրորդ դասից է, պարտավոր էր իր դասակիցների հետ մասնակցել այդ երկնային ցնծությանը՝ Փառքի Թագավորի մուտքը տոնելու համար։

Տեսնո՞ւմ եք, սիրելինե՛ր, թե որքան խորությամբ է մեր ժողովուրդը հասկացել 23-րդ սաղմոսի խորհուրդը։

«Բարձրացրե՛ք, ո՛վ իշխաններ, ձեր դռները» խոսքերը մեր հայրերի համար պարզապես բանաստեղծական պատկեր չէին։ Դրանք կենդանի իրականություն էին։ Երկինքը նրանց համար փակ աշխարհ չէր։ Հրեշտակները հեռավոր ու վերացական էակներ չէին։ Քրիստոսի Համբարձումը միայն անցյալում տեղի ունեցած իրադարձություն չէր։ Այն հավիտենական հաղթանակ էր, որի ուրախությունը շարունակում է լցնել երկինքն ու երկիրը։

Եվ որքան մխիթարական է մեզ համար այս ավանդությունը հատկապես այսօր։

Մարդկային չափանիշներով թերևս ոչ ոք այնքան մենակ, լքված և անելանելի վիճակում չէր, որքան Լուսավորիչը Խոր Վիրապի խավարում։ Սակայն հենց այնտեղ՝ երկրի խորքում, նա ապրում է երկնքի ներկայությունը։ Հենց այնտեղ հասկանում է, որ հավատքով առլեցուն մարդը երբեք միայնակ չէ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեր ժողովրդի մանրապատկերն է, Խոր Վիրապը՝ մեր պատմության ցավերի, նեղությունների, կորուստների ու փորձությունների խորհրդանիշը, իսկ հրեշտակային ներկայությունը՝ Աստծո հավատարիմ ուղեկցումը մեր պատմության ճանապարհին։

Քանի՜ անգամ է մեր ժողովուրդը լքված մնացել, քանի՜ անգամ է պատմության խավարը դարձել մեր ազգային վիրապը, քանի՜ անգամ մարդկային տրամաբանությամբ ելք չի երևացել։ Հենց այդ ժամանակներում է մեր ժողովուրդը առավել ցայտուն զգացել երկնքի ներկայությունը։

Այդ պատճառով Երկրորդ Ծաղկազարդը միայն Քրիստոսի երկինք մուտքի տոնը չէ։ Այն նաև մեր մենության հաղթահարման տոնն է։ Այն հիշեցում է, որ մարդու և մարդկության հիվանդագին միայնությունը կարող է բժշկվել միայն Աստծո ներկայությամբ։ Այս աշխարհում ամենամեծ դժբախտությունը աղքատությունը չէ, պատերազմը չէ, նույնիսկ տառապանքը չէ։ Ամենամեծ դժբախտությունը Աստծուց բաժանված մենությունն է։ Իսկ հավատքը հենց այդ խավարի մեջ բացվող երկնքի դուռն է։

Հավատքն է, որ Խոր Վիրապը վերածեց սրբարանի։

Հավատքն է, որ բանտարկյալին դարձրեց Լուսավորիչ։

Հավատքն է, որ տառապանքի մութը վերածեց հաղթական լուսավորության։

Ուստի, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երբ մեր կյանքի վիրապներում մեզ միայնակ զգանք, հիշե՛նք մեր հավատի հորը։ Հիշե՛նք, որ հավատքը միայն գաղափար չէ, այլ ներկայություն։ Հիշե՛նք, որ Քրիստոսի Համբարձմամբ մարդկային մեր բնությունն արդեն մուտք է գործել երկինք։ Եվ ուրեմն, ոչ մի խավար վերջնական չէ այն մարդու համար, որի սիրտը բաց է Փառքի Թագավորի առաջ, և թող մեր կյանքի ամենախոր վիրապներում անգամ հնչի երկնային նույն ավետիսը․ «Ո՞վ է սա Թագաւոր փառաց։ Սա ինքն է Թագաւոր փառաց եւ Տէր զօրութեանց»․ ամեն»։