Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվում են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրներն էլ շարունակում են Պակիստանի միջոցով կարգավորման իրանական ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկներ փոխանակել։
«Նախորդ շաբաթ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան կողմը հրապարակայնորեն անընդունելի որակեց իրանական ծրագիրը, մենք պակիստանցի միջնորդի միջոցով ստացանք մի շարք մեկնաբանություններ և առաջարկներ։
Մեր մեկնաբանություններն ամերիկյան կողմին ուղարկելու անմիջապես հաջորդ օրը մենք Պակիստանից ստացանք առաջարկների փաթեթ, որի վերաբերյալ մեր տեսակետներն ուղարկել ենք երկու օր առաջ», – Tasnim գործակալության հաղորդմամբ, ասել է Բաղային։Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացն անխափան շարունակվում է։
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը ճանաչվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա, և անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը ևս դա ճանաչի։ «Մենք ամեն քայլափոխի առաջ ենք մղելու մեր երկրի սկզբունքային դիրքորոշումները»,- ասել է Բաղային։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան