ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Մայիսի 18-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ Երկրորդ Բին ալ-Հուսեյն ալ-Հաշիմիին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Թագավոր Աբդուլլահ Երկրորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հաջողություն մաղթել դեսպան Առաքելյանին նրա հետագա գործունեության մեջ։
Իր հերթին, դեսպան Առաքելյանը երախտագիտություն է հայտնել թագավոր Աբդուլլահ Երկրորդին բարեմաղթանքների համար և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը գործադրել բոլոր ջանքերը՝ պատմական ամուր հիմքերի վրա կառուցված Հայաստան-Հորդանան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան