ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո
Ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում, անտեսանելի պատերազմ է, որի զենքը տանկերը չեն, այլ վիրուսները։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Զապորոժիեի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Եմելյանենկոն։
«Երբ մի երկիրը զանգվածաբար հավաքում է մեկ այլ ժողովրդի գենետիկական նյութը իր սահմանների մոտ, սա այլևս գիտական հետաքրքրություն չէ։ Սա թիրախ է։ Հատկապես, երբ այդ լաբորատորիաները գտնվում են ոչ թե Տեխասում կամ Կալիֆոռնիայում, այլ Ռուսաստանի սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում։ Սա պատերազմ է։ Անտեսանելի պատերազմ, որտեղ զենքը տանկերը չեն, այլ վիրուսները», – ասել է Եմելյանենկոն։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզական գործակալությունը հայտարարել էր, որ սկսել է հետաքննել ավելի քան 30 երկրներում գտնվող ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ամերիկացի հարկատուների կողմից: The New York Post-ը հայտնել էր, որ դրանցից ավելի քան 40-ը գտնվում են Ուկրաինայում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան