Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել
Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակի մասնակցության տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և շենքի բակի մուտքը փակվելու հետևանքով, վերջինիս են մոտեցել իրեն անծանոթ երկու տղամարդ, վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր ձեռքի ձեռնափայտով հարվածել է Գագիկ Մ․-ի գլխին և հեռացել են, այնուհետև մի քանի րոպե անց նրան են մոտեցել իրեն անծանոթ մի քանի տղամարդ և ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և գլխի շրջանում մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գագիկ Մ․-ին ծեծի են ենթարկել Երևան բնակիչներ 46-ամյա Արսեն Ս․-ն, 35-ամյա Ոսկան Ն․-ն, 44-ամյա Հայկ Գ․-ն, 47-ամյա Արման Թ․-ն, 40-ամյա Արտաշես Մ․-ն և 52-ամյա Կարեն Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...