Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացու՞ է նշանակել
44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել գեներալ-լեյտենանտի ուսադիրներից և Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ 2019 թվականի օգոստոսին վերականգնել զինվորական բարձրագույն կոչումը։
Մինչև Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելը Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը և համակարգել է ռազմական բլոկը, իսկ այժմ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է պատգամավորի թեկնածու։
Տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակված Վաղարշակ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու պահին, ինչպես նաև ենթադրաբար ներկայում ևս հանդիսանում է օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հարությունյանը անձնագիրը ստացել է 2015 թվականի հուլիսի 2-ին Ռոստովի մարզի դաշնային միգրացիոն ծառայության (ОУФМС) բաժնի կողմից և գրանցված է Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Պուշկինի փողոց 28 հասցեում։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներից ելնելով՝ չի հրապարակվել պարոն Հարությունյանի անձնագրի համարը։
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Պաշտպանության նախարար կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող անձը։
Փաշինյանը պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Արդյո՞ք իմացել է Վաղարշակ Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին և չարաշահել պաշտոնական դիրքը՝ դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օտարերկյա պետության քաղաքացուն նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։
2. Արդյո՞ք Փաշինյանը բավարար չափով չի տիրապետել իրավիճակին և ՀՀ Զինված ուժերի համար ամենապատասխանատու պաշտոնին նշանակել ու բարձագույն ռազմական կոչումներ շնորհել օտարերկրյա պետության քաղաքացու։
3. Ի՞նչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատգամավորի թեկնածու գրանցել շաբաթներ առաջ Փաշինյանի մտերիմ Վաղարշակ Հարությունյանին՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձի, որը առաջիկա ընտրություններում ենթադրաբար կարող է կատարել ընդդիմությունից ձայներ խլողի և «ձայներ փոշիացնողի» դեր։
Ի դեպ, մեր աղբուրները փոխանցում են, որ Վաղարշակ Հարությունյանը ենթադրաբար միակ պաշտոնյան չի եղել, որը նախարարի պաշտոնը զբաղեցնելու պահին ունեցել է ՌԴ քաղաքացիություն։
Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան