Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը։
Լրիվ կրկես է…
Նախկիններից,արցախահայերից,ռուսներից հետո Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը։
Մարդն ասում է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը։
Ու սա ասում է նա ,ում հրապարակած փաստաթղթերից պարզ երեւում է,որ Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր մեղավորն ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։
2019-ի հունիսին համանախագահները Նիկոլին առաջարկել են լուծման տարբերակ,որը Արցախին ընձեռում էր միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեով վերջնական կարգավիճակի հստակեցում։
Ի՞նչ է անում Փաշինյանը…փաստացի մերժում է այդ առաջարկներն ու ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դա հանգեցնում է հազարավոր զոհերի,պարտության ու Արցախի հայաթափման։
Հետեւաբար ,միջնորրները մեղավոր չեն,հանցավոր մեղավորություն է դրսեւորել Փաշինյանը,ում պատճառով էլ Արցախը հայաթափվեց։
Իսկ այդ խարանը չի ջնջվելու երբեք»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան