«Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է
Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համառորեն հերքում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին պաշտոնական Բաքվի տարածած թեզերը, փորձում ընդդիմությանը մեղադրել իբր ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխման մասին խոսույթի մեջ, մինչդեռ հենց նույն Ադրբեջանում լուրջ քայլեր են արվում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը միջազգայնորեն հանրայնացնելու և առաջ մղելու համար։ Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում, որ 2026 թ․ հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը։
Փառատոնի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը Ադրբեջանում վաղուց դարձել է պաշտոնական քարոզչության առանցքային թեմա։ Ալիևի վարչակազմը ձեռք չի քաշում այն առաջ մղելուց, ավելին՝ կեղծիքներ են տարածում, թե իբր 80-ականների վերջին Հայաստանից արտաքսվել է 300 հազարից ավելի ադրբեջանցի։ Վերջերս այդ հայտարարությունն արել էր նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանը նաև պնդում է, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, ինչը գոյաբանական լրջագույն սպառնալիք է ստեղծելու ողջ Հայաստանի Հանրապետության համար։ Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանին որևէ բառով չի պատասխանում, փոխարենը փորձում է ընդդիմությանը հեղինակազրկել, երբ ընդդիմությունը բացահայտ խոսում է հնարավոր վտանգների մասին, մինչդեռ հենց իշխանության գործը պետք է լիներ վտանգները չեզոքացնելը։ Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի ղեկը գտնվում է ադրբեջանական խամաճիկի ձեռքում, և Փաշինյանին օր առաջ իշխանությունից հեռացնելը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։
Տաթև Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան