Անդրանիկ Թեւանյանի դեմ իրականացվողը պայմանավորված է նախընտրական քաղաքական նկատառումով․ քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Անդրանիկ Թեւանյանի դեմ իրականացվողը պայմանավորված է նախընտրական քաղաքական նկատառումով: Այստեղ չունեմ կասկած:
Միաժամանակ «կասկածելի» է, թե հատկկապես ի՞նչ էֆեկտ է դա ունենալու: Ավելի շուտ՝ ու՞մ համար է դա ունենալու ավելի մեծ էֆեկտ: Էֆեկտ ունենալու է այդ գործողության ակնհայտ քաղաքական ցուցումը տված վարչապետ Փաշինյանի՞, թե՞ այդ գործողության թիրախում հայտնված ուժի՝ Թեւանյանի, նրա առաջնորդած Մայր Հայաստան կուսակցության կամ ԲՀԿ համար, որի ծրագրային ներառումով է Մայր Հայաստանը ներգրավված խորհրդարանի ընտրության պրոցեսին:
Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, որ ընտրապայքարը մեղմ ասած անհավասար է: Մտածել, թե այն լինելու էր հավասար եւ Նիկոլ Փաշինյանը չէր օգտագործելու իշխանության լծակները, մեղմ ասած կլիներ չափից դուրս միամիտ: Հետեւաբար իրավիճակը հանգում է այն կետին, թե ընդդիմությունը որքանով է կարողանալու հմուտ լինել այդ անհավասարության դրսեւորումներն իր օգտին շրջելու հարցում: Իսկ դա իհարկե քաղաքականության արվեստի կարեւոր հատկանիշներից է:
Հետեւաբար, ընդդիմության խնդիրը այդ հետապնդումներն իր համար էֆեկտի վերածելն ու Փաշինյանի համար դրանց էֆեկտիվությունը չեզոքացնելն է: Որովհետեւ ինքնին չեզոքացնել այդ գործիքակազմի կիրառումը՝ իրատեսական չէ»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան