Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորման հնարավոր վաճառքը
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքին։ Գործարքի արժեքը կկազմի 108,1 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժ է», – ընդգծել է Պետքարտուղարությունը։
«Առաջարկվող վաճառքը կբարելավի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ այն ավելի լավ հանդերձելով ինքնապաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ապահովման առաքելություններ իրականացնելու միջոցներով՝ ավելի հզոր ինտեգրված օդային պաշտպանության համակարգի միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Պետքարտուղարության՝ այս սարքավորման առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը և որևէ բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ պաշտպանական պատրաստության մակարդակի վրա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան