Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է
Ինչպես և կանխատեսելի էր, Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են բռնաճնշումներն ընդդիմության դեմ։ Վաղ առավոտից արդեն հարձակման են անցել, այս անգամ էլ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ։ Առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք քննիչների հետ մուտք են գործել Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակ, որտեղ եղել է Անդրանիկ Թևանյանը։
Բոլորին դուրս են հրավիրել, Թևանյանին պահել ներսում և քննչական գործողություն են իրականացնում։ Հիշեցնենք, երեկ Փաշինյանի հրահանգից հետո Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական վարույթ են հարուցել, իսկ Թևանյանն այսօր պետք է մամուլի ասուլիս տար, ներկայացներ իր փաստարկները և իշխանությունների կատարած ապօրինությունները։ Բայց և ակնհայտ էր, որ գործող իշխանությունն ամեն ինչ անելու է այդ ասուլիսը խափանելու համար։ Չի բացառվում, որ Թևանյանին ձերբակալեն և դիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կալանքի թույլտվություն տալու համար։ Ժամը 7։30-ի սահմաններում էլ դիմակավորված անձինք Գյումրիում ներխուժել են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն։
Վերջինս ևս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով։ Իսկ նախօրեին Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավական հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզում։ Ինքը՝ Գրիգորյանը լրջորեն նպաստեց, որ Գյումրիում իշխանությունը պարտվի, ուստի բնական է, որ առաջին հերթին փաշինյանական վարչախմբի թիրախում լինելու են այն մարդիկ, ովքեր կարող են ձայներ բերել ընդդիմությանը, և տարատեսակ անհեթեթ հոդվածներով, ներխուժումներով, բռնաճնշումներով փորձում են ամեն կերպ խափանել ընդդիմության մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։
Ըստ էության, գործող վարչախումբն ինքն էլ ցայտնոտի մեջ ջղաձգումներ է անում։ Սա վկայում է մեկ բանի մասին, իրենք էլ հասկանում են, որ կորցնում են իշխանությունը, իսկ հողը փախչում է իրենց ոտքերի տակից։
Անի Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան