Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների
Ռուսաստանն արդեն իսկ անցել է տնտեսական պատժամիջոցների Հայաստանի իշխանությունների դեմ, ինչը Մոսկվայից վերջին շաբաթներին հնչող կոշտ արձանագրումների հետևանքն է։ Նշենք, որ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ։ «Եվ Մոսկվան պետք է որոշում կայացնի։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- գրել էր Վոլոդինը։
Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ նշել էր, թե ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է։ «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից արգելել է ոչ միայն ծաղիկների ներմուծումը, այլև խնդիրներ ունի հայկական բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ։ Կառույցի ղեկավար Սերգեյ Դանկվերտը նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումներ են անցկացնելու, որից հետո որոշում կկայացնեն, քանի որ ֆիտոսանիտարական կանոնների խախտման դեպքեր են արձանագրել։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է «Ջերմուկի» ներկրումը և վաճառքը Ռուսաստանում։
Պնդում են, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը։ Այսօր էլ նույն այդ կառույցը հայտարարել է, թե հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ, և դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։
Ըստ կառույցի՝ պարտադիր պահանջներին չեն համապատասխանել «Վեդի Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու և կոնյակի տան արտադրանքը։ Ընդ որում, ակնհայտ է, որ թիրախում հենց այն գործարարներն են, որոնք սերտ կապեր ունեն փաշինյանական իշխանության հետ․ թե՛ «Ջերմուկի» Արսենյանները, և թե՛ «Վեդի Ալկո»-ի սեփականատերը մտերիմ են գործող իշխանության հետ։ Ռուսաստանի կողմից այս քայլերի իրականացումը ամենևին էլ անակնկալ չէր․ ռուսական կողմը քանիցս զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, բայց վերջիններս շարունակել են նույն կերպ պահել իրենց քաղաքականության մեջ, ուստի և բնական է, որ դրան հետևելու էին տնտեսական բնույթի պատժամիջոցներ։
Տաթև Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան