Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ, թեև որոշակի առաջընթաց կա առաջին զեկույցի համեմատ, բայց եվրադիտորդները դեռ շարունակում են սվաղել ՀՀ գործող իշխանությունների հանցագործությունները։ Պնդելով, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված միջավայրում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի քանի պատճառ է նշում։
Ըստ դիտորդների՝ ընտրական միջավայրը պայմանավորված է համաձայնագրի վավերացման և կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով։ Բևեռացման մյուս պատճառների թվում ԺՀՄԻԳ-ը նշել է կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների միջև լարվածությունը, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Առաջին զեկույցում, հիշեցնենք, ԺՀՄԻԳ-ը պարզապես Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել էր քաղաքականությանը ներքաշվելու մեջ։ Ընդդիմության բարձրացրած աղմուկից հետո, թերևս, որոշել են այս անգամ անշառ տեքստեր երկնել, թեև սա էլ հեռու է անկողմնակալ լինելու պահանջից։
«Քարոզչությունն ընթանում է ակտիվ և կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթն ունի պառակտող և կոշտ բնույթ և աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի և հնարավոր բարեփոխումների շուրջ»,- նշում են զեկույցի հեղինակները։
Թերևս, որևէ հույս չկա, որ արդեն հաջորդ զեկույցներում եվրադիտորդները կբարեհաճեն ճիշտը պատկերել։ Ընդհակառակը, Արևմուտքը Փաշինյանին քարտ-բլանշ է տվել՝ ամեն գնով վերարտադրվելու, և այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չեն առնի։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան