Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան

Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով։

Իշխանության գլխավոր նպատակներից մեկը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրական գործընթացներից դուրս մղելը, քանի որ ԲՀԿ-ի արդյունավետ քարոզչությունն ու հասարակության տարբեր շերտերի հետ անմիջական աշխատանքը լրջորեն խաթարել են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի բոլոր նախապես մշակված սցենարները։ Եթե ավելի անկեղծ՝ բոլորի սցենարները։

Սկզբնական փուլում Փաշինյանը փորձում էր ընտրություններում հաղթել իր ավանդական նարատիվներով՝ հասարակությունը պառակտելով, վախի և ատելության մթնոլորտ ձևավորելով, «խաղաղության» թեման շահարկելով։ Սակայն քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ այդ մեթոդներն այլևս չեն աշխատում, հանրային դժգոհությունն աճում է, իսկ իշխանության քարոզչական մեքենան ակնհայտորեն կորցնում է արդյունավետությունը։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը՝ ներքին և արտաքին խորհրդատուների հորդորով, փաստացի, անցել է այլ տրամաբանության՝ ծրագրային մրցակցությունը փոխարինելով ճնշումներով, և «սատկացնելու» սպառնալիքներով։ Պարտվող իշխանությունը սկսել է գործի դնել վարչական և ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը, և հիմնական թիրախը Ծառուկյանն է ու իր թիմը։

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանի կողմից հնարավոր են նոր սադրանքներ (provocations, провокации provokasyonlar), կոնկրետ անձանց և ընտրական պրոցեսի դեմ, ինչի արդյունքում իշխանությունը կփորձի արհեստական իրավիճակներ ստեղծել, որոնք թույլ կտան հասարակական ցուցադրության նպատակով մայրաքաղաքում կենտրոնացված զինտեխնիկան և ուժային ներկայությունը օգտագործել հասարակական կարգի, անվտանգության «ապահովման» նպատակով:

Մենք կանխատեսել ենք Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, ինչպես նաև նրա կողմից բեմականացված քաղաքական սադրանքները։ Բայց շատ կարևոր է, որ պետական համակարգը, որի 95 տոկոսը հայրենասեր ու պարկեշտ մարդիկ են, գիտակցի, թե ուր կհասցնի այս ամենը, ուր կտանի պետությունը։

Այս պարագայում կոչ եմ անում ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին պահպանել սառնասրտությունը և չտրվել իշխանության և նրա հովանավորների հնարավոր սադրանքներին։ Փաշինյանի քաղաքական շանսը բախումների, լարվածության և քաոսի մեջ է, որովհետև միայն վախի մթնոլորտում է հնարավոր երկարաձգել քաղաքական գոյությունը։

Կոչ եմ ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին շեշտը դնել ընդհանրական շահի, և ոչ թե առկա տարաձայնությունների վրա։

Մեր բոլորի նպատակը բոլորովին այլ է՝ կառուցել Ուժեղ, Կարգին, Լուսավոր, Միասնական, Անվտանգ և, ի վերջո, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ոչ թե սպառնալիքների, ատելության և ճնշումների, այլ ժողովրդի վստահության, ազգային համերաշխության և պետական պատասխանատվության հիման վրա։

Ես բաց խոսակցություն եմ ուզում սկսել պետական համակարգի հետ։ Դուք պետության ողնաշարն եք։ Դուք ամեն օր անում եք կարևոր ու ազգանվեր գործ։ Ձեր 95 տոկոսը ոչ մի կապ չունի այս անօրինականությունների հետ։ Իմ հորդորն է. մինչև հունիսի 7-ը չանել անօրինականություններ, հունիսի 7-ին քվեարկել ձեր խղճի ձայնով, որ Հայաստանը ձեր սխալ քվեարկությամբ չդառնա Արևմտյան Ադրբեջան, իսկ հունիսի 7-ից հետո դուք շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը ու ոչ ոք ձեզ այլևս չի ստիպելու անել անօրինականություններ, ձեր խղճին ու համոզմունքներին դեմ քայլեր։

Խոսքս վերաբերում է նաև ՔՊ կուսակցության բազմաթիվ անդամների, այդ թվում ցածր, միջին ու բարձր պաշտոններ զբաղեցնող շատերին։ Մի արեք անօրինականություններ, արեք այնպես որ, հունիսի 7-ից հետո հանգիստ շփվենք, քայլենք Երևանի փողոցներով, իրար տեսնելիս բարևենք, սուրճ խմենք, զրուցենք։

Ոչ մի ընտրարշավ, ոչ մի պաշտոն, ոչ մի իշխանություն չարժի, որ մարդիկ անեն իրենց խղճին և օրենքին դեմ քայլեր։ Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք՝ Հայաստանը։ Եվ այն պիտի լինի երաշխավորված խաղաղությամբ, արդար ու բարեկեցիկ։