Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Քաղաքականություն

Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը

Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար։

Այդպիսի ռեժիմ, սակայն, հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում՝ Եվրամիության մասնակից երկրների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսական կողմի այս նախազգուշացումը հերթականներից մեկն է։ Ընդ որում, Ռուսաստանն արդեն իսկ սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը բավականին լուրջ վնաս է հասցրել առաջին հերթին հայ գործարարներին։ Այս օրերին էլ հայկական հարյուրավոր բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում ապրանք հասցնել Ռուսաստան։ Մինչ Մոսկվայից հայտարարում են «Ջերմուկի», հայկական կոնյակի, հայկական ծաղիկների ներմուծման արգելքի մասին, ակնհայտ է, որ արգելքը տարածվում է շատ ավելի մեծ թվով ապրանքների վրա։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Բագրատաշենի անցակետից ՍԱՏՄ-ն հետ է ուղարկել Ռուսաստան արտահանվող ելակը՝ պատճառաբանելով, թե արգելված նյութ են հայտնաբերել բեռում։

Միայն անցյալ տարի Հայաստանը 53 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանել հիմնականում Ռուսաստան, և այժմ ջերմոցներում հայ արտադրողների ծաղիկները պարզապես փչանում են, քանի որ արտադրողները հնարավորություն չունեն դրանք արտահանելու։ Մինչ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հաստիքային արևմտամետները հայտարարում են դեպի Եվրոպա սլանալու և հայկական ապրանքը Եվրոպայում ծախելու իրենց մտադրության մասին, Ռուսաստանը պրակտիկ կերպով ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը։ Սա հենց քաղաքական իրական ճնշում է, որը ծանր հետևանքներ է ունենալու բոլորի, այդ թվում՝ հայ շարքային քաղաքացիների վրա։

Ուստի հարկավոր է գնահատել Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական արդյունքները, հասկանալ, որ այն ոչ միայն փչացնում է քաղաքական հարաբերությունները գործընկերների հետ, այլև ռեալ տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանի քաղաքացիներին։ Ի դեպ, բոլորովին զարմանալի չէ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը, իսկ որևէ հարաբերություն որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ։ Որքան էլ Միրզոյանը նման հայտարարություններ անի, փաստն իրականում հակառակն է։

Տաթև Բադալյան