ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:
Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:
Մտադրությունների նամակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակներն են հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից. «Երբ մենք խոսում ենք քրիստոնեական ժառանգության մասին, շատ կարևոր է ցույց տալ, որ դա ոչ միայն մեր պատմական կյանքի, այլև մեր այսօրվա և վաղվա մի մասն է: Աստվածաշնչի թանգարանը շատ կարևոր դեր ունի, քանի որ քրիստոնեական ժառանգության կենտրոնացումը մեկ տեղում այցելուների համար իսկապես մեծ առաքելություն է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու այս շատ կարևոր առաքելության մեջ»: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թանգարանային կառավարման, թվայնացման, պահպանության և կրթական ծրագրերի ոլորտներում փորձի փոխանակմանը, հատկապես երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ներգրավելով նաև հայաստանյան թանգարաններին:
Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան