Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին

Ucom-ի աջակցությամբ և Մեդիամաքս մեդիա ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց Impacture 2026 համաժողովը՝ նվիրված բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցերին։

Միջոցառումը համախմբել էր բիզնեսի, հասարակական և կրթական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանում պատասխանատու բիզնեսի դերն ու ապագան։

Համաժողովի բացման զրույցի հյուրն էր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ քննարկեց Հայաստանում ԿՍՊ մշակույթի ձևավորման, բիզնեսի սոցիալական դերակատարության և երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախաձեռնությունների կարևորության թեմաները։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար երբեք չի եղել պարզապես բարեգործություն կամ առանձին նախաձեռնությունների շարք։ Այն Ucom-ի արժեքային համակարգի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից բիզնեսը պետք է ոչ միայն զարգացնի տեխնոլոգիաները, այլ նաև ներդրում կատարի երիտասարդների կրթության, բնապահպանության և համայնքների ապագայի մեջ։ Այսօր հասարակությունը բիզնեսից ակնկալում է ոչ միայն ծառայություն, այլ նաև պատասխանատու վերաբերմունք և իրական ազդեցություն։ Մենք հավատում ենք, որ կայուն և ուժեղ ընկերությունները ձևավորվում են այն ժամանակ, երբ բիզնեսի աճին զուգահեռ ստեղծվում է մնայուն արժեք»,  -  նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԿՍՊ ոլորտի էվոլյուցիային, բարեգործության և համակարգային սոցիալական պատասխանատվության տարբերություններին, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությանը։ Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր բիզնեսի և մշակույթի համագործակցությանը, որտեղ քննարկվեցին մշակութային նախաձեռնությունների աջակցության ժամանակակից մոտեցումներն ու գործընկերության մոդելները։

«Որոշեցինք մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հանրօգուտ ներդրումների մասին, որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:

Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է լայնածավալ ԿՍՊ ծրագրեր՝ տեխնոլոգիական և AI կրթության, զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային նախաձեռնությունների ուղղություններով։ Ընկերությունը համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելով երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը, նորարարական ծրագրերին և մարզային համայնքների ներուժի ամրապնդմանը։

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։