Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել՝ հղում անելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին:

Խորհուրդը հատկապես վերջին շաբաթներին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն դպրոցների լուսանկարները, որոնք ընդգրկված են ցանկում՝ պնդելով, որ դրանցից շատերը գտնվում են բարվոք վիճակում և «ավերակ» չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Ազգային կրթության խորհրդի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է 229-231 դպրոցների, որոնց գործունեությունը կարող է դադարեցվել կամ որոնք կարող են միավորվել այլ կրթական հաստատությունների հետ։ Ըստ խորհրդի հրապարակումների՝ դրա հետևանքով շուրջ 7880 աշակերտ կարող է զրկվել սեփական համայնքում կրթություն ստանալու հնարավորությունից, շուրջ 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող՝ աշխատանքից, իսկ ցանկում ընդգրկված դպրոցներից 55-ը սահմանամերձ բնակավայրերում են, որոնցից 27-ը՝ Սյունիքի մարզում։ Խորհուրդը նաև նշում է, որ ամենախոցելի մարզերից են Սյունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշն ու Գեղարքունիքը։

Փետրվարի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքել էր շրջանառվող տեղեկությունները՝ հայտարարելով, որ «2026 թվականի սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են»։ Նախարարությունը նշել էր, որ կրթական քաղաքականությունը միտված է կրթության հասանելիության ընդլայնմանն ու որակի բարձրացմանը, ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Գերատեսչությունը նաև հայտարարել էր, որ հանրապետությունում շարունակվում են նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման լայնածավալ աշխատանքները և կոչ էր արել առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

Քանի որ այդ հայտարարությունից ամիսներ են անցել, փորձեցինք հասկանալ՝ արդյոք իրավիճակում որևէ փոփոխություն եղե՞լ է։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ «ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Միաժամանակ նախարարությունից ընդգծել են, որ «երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կրթության փորձագետ, Ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Վերջինս նշում է, որ ԿԳՄՍ նախարարության որոշման մեջ «դպրոց փակելու» կամ «լուծարելու» ձևակերպումներ չկան, սակայն ծրագիրը ներկայացվում է որպես «կրթության հասանելիության ապահովման» նախաձեռնություն, որի շրջանակում փոքր գյուղերի աշակերտներին նախատեսվում է տեղափոխել հարևան բնակավայրերի դպրոցներ։

Մխիթարյանի խոսքով՝ այստեղ առաջանում են մի շարք խնդիրներ՝ սկսած երեխաների տեղափոխման կազմակերպումից մինչև ուսուցիչների աշխատանքի կրճատումները։ Նա նշում է, որ հաճախ գյուղերի միջև հեռավորությունը հասնում է 10-12 կիլոմետրի, մինչդեռ պարզ չէ՝ ով է հոգալու երեխաների տեղափոխման ծախսերը և ինչպես է կազմակերպվելու տարբեր տարիքային խմբերի աշակերտների առօրյան։ «Եթե առաջին դասարանցին ավարտում է դասերը երեք-չորս ժամ հետո, իսկ ավագ դասարանցին՝ յոթ-ութ ժամ հետո, այդ երեխան այդ ընթացքում ի՞նչ պետք է անի»,- ասում է նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում ուսուցիչների խնդրին՝ նշելով, որ երկու դպրոցների միավորման դեպքում նույն առարկան դասավանդող ուսուցիչներից մեկը, ամենայն հավանականությամբ, կկորցնի աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը կարող է արագացնել գյուղերի դատարկումը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։

Մխիթարյանը հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «ոչ թե դպրոցներ են փակվում, այլ ավերակներ»։ Սակայն, նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկում ընդգրկված դպրոցների զգալի մասը գտնվում է լավ պայմաններում և նորոգված է։ «Կրթության որակը շենքով չի որոշվում։ Լավ կրթությունը ապահովում է լավ ուսուցիչը, ոչ թե միայն նոր պատերը»,- ասում է նա։

Նման կարծիք արտահայտեց նաև քաղաքագետ Թևան Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա իշխանությունների հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել, սակայն ընդգծեց, որ կրթության որակը շենքի պատերով չի որոշվում։ «Սիրուն պատեր կարող են լինել, մտնես՝ ավերված դուրս գաս, կարող են նաև հին պատեր լինել, բայց ներսում կրթություն ստանաս»,- նշեց նա։

Կրթության փորձագետն անդրադարձել է նաև ֆինանսավորման խնդրին։ Նրա խոսքով՝ Ազգային կրթության խորհուրդը դեռևս հունվարին հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2025 և 2026 թվականներին այդ դպրոցների ֆինանսավորման մասին, սակայն պատասխան էր ստացել, որ դպրոցները նախարարության անմիջական ենթակայության տակ չեն։ Դրանից հետո խորհուրդը հարցումներ էր ուղարկել մարզպետարաններ։ «Հինգ մարզերից ստացված պատասխանները ցույց տվեցին, որ 2026 թվականի համար նախատեսված ֆինանսավորումը գրեթե երկու անգամ պակաս է, քան 2025-ինը, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ դպրոցները ֆինանսավորվում են միայն մինչև 2025-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակը»,- ասում է նա։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ է հաստատել նաև այն դպրոցների ղեկավարների հետ, որոնք ընդգրկված են ցանկում։ Տնօրենների մեծ մասը չցանկացավ հանդես գալ իրենց անուններով, սակայն նշեցին, որ դեմ են ծրագրին՝ այն համարելով գյուղերի դատարկման հերթական քայլ։

Ցանկը գլխավորող Ապարանի Սարալանջ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մնացականյանը հաստատեց, որ դպրոցը միավորվելու է, և ընդգծեց, որ դեմ է ծրագրին։

Տաթևի Խաչատրյանը, որը ղեկավարում է Կայքի միջնակարգ դպրոցը, ասաց, որ դպրոցը փակվում է, և հավելեց, որ «առանց դպրոցի գյուղ չի կարող լինել»։

Միրաքի հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Մուրադյանը ևս հայտնել է, որ դեմ են ծրագրին։

Սիփանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռ. Սարգսյանը նշել է, որ նույնպես դեմ են դպրոցների միավորմանը։

Միայն Դիանի հիմնական դպրոցի տնօրեն Ռուբեն Հարությունյանը նշել է, թե փոքրաթիվ աշակերտներով դպրոցների դեպքում երեխաների համար գուցե ավելի լավ պայմաններ ստեղծվեն խոշորացված դպրոցներում։

Ազատաշենի հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հարությունյանն էլ նշել է, որ դեմ են ծրագրին, սակայն իրենց որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի փոխանցվել։

Տնօրեններից շատերը վստահ են՝ գյուղի դպրոցը փակելը նշանակում է հերթական հարվածը գյուղի գոյությանը»։