Ինտեգրման պուլսը․ ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը՝ որպես պատասխան գլոբալ տուրբուլենտությանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հարցազրույց է տվել
«2025 թվականը ԵԱՏՄ-ի համար ռեկորդային դարձավ ազատ առևտրի համաձայնագրերի թվով։
Տարվա ընթացքում համաձայնագրեր կնքվեցին Մոնղոլիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ։ Այս պայմանավորվածությունները արտացոլում են ԵԱՏՄ-ի ռազմավարական շրջադարձը դեպի Մեծ Եվրասիայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի առավել դինամիկ շուկաներ։
ՄԱԷ․ ելք դեպի Մերձավոր Արևելք
Արտոնյալ ռեժիմը ընդգրկում է ապրանքային տեսականու 86%-ը, ինչը համապատասխանում է ԵԱՏՄ ներկայիս արտահանման 98%-ին դեպի ՄԱԷ։
Արտահանողների հնարավոր խնայողությունները կարող են հասնել տարեկան մինչև 266 մլն դոլարի։
Հեռանկարում սպասվում է ԵԱՏՄ արտահանման աճ դեպի ՄԱԷ՝ 5–6 մլրդ դոլարով։
Համաձայնագիրը նաև ամրագրում է ԱՀԿ+ մակարդակի պարտավորություններ՝ ձևավորելով ավելի կանխատեսելի և բարենպաստ կարգավորող միջավայր։
Մոնղոլիա․ վստահության առանձնահատուկ մակարդակ
Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ներառում է 367 ապրանքային ենթադիրքեր և տարածվում է ԵԱՏՄ ներկայիս արտահանման ավելի քան 90%-ի վրա։
Սպասվող խնայողությունները մաքսատուրքերի գծով կարող են կազմել տարեկան մինչև 100 մլն դոլար, իսկ համաձայնագիրն ինքնին պետք է դառնա Միության ամենամոտ գործընկերներից մեկի հետ առևտրի ընդլայնման գործնական գործիք։
Ինդոնեզիա․ փոխգործակցության նոր մակարդակ ԱՍԵԱՆ-ի խոշորագույն տնտեսության հետ
Ինդոնեզիան արտոնյալ մուտք է բացում ապրանքային անվանացանկի 90%-ի համար։
Արժեքային արտահայտությամբ դա ընդգրկում է ԵԱՏՄ ներկայիս արտահանման ավելի քան 94%-ը։
Մաքսատուրքերի խնայողությունները գնահատվում են տարեկան մինչև 120 մլն դոլար։
Արտահանման ակնկալվող աճը կարող է կազմել 2–3 մլրդ դոլար առաջիկա 3–5 տարիների ընթացքում։
Հնդկական ուղղություն․ ռազմավարական առաջնահերթություն
2025 թվականի նոյեմբերին Նյու Դելիում տեղի ունեցավ ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Կողմերը առաջընթաց արձանագրեցին ապագա համաձայնագրի կարգավորող մասի քննարկումներում և նախանշեցին սակագնային գործարքի պարամետրերը։
ԵԱՏՄ-ի համար հնդկական ուղղությունը առանձնահատուկ նշանակություն ունի․ Հնդկաստանը Միության խոշորագույն առևտրային գործընկերներից է և ունի արդյունաբերական, տեխնոլոգիական ու ներդրումային համագործակցության ընդլայնման զգալի ներուժ։
Իրան․ համաձայնագիրն արդեն գործում է ամբողջական ձևաչափով
2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագիրը։
Ժամանակավոր համաձայնագրի գործողության սկզբից ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե 2,5 անգամ։
Ավելի քան 2 հազար ապրանքային դիրքեր ստացել են արտոնյալ պայմաններ։
Առաջնահերթությունների թվում են «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումն ու «Հալալ» արտադրանքի առևտրի պարզեցումը։
Չինաստան․ խոշորագույն գործընկեր և առևտրի համակարգային պարզեցում
ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը չունի արտոնյալ բնույթ, սակայն կարևոր դեր է խաղում կարգավորումների թափանցիկության բարձրացման, առևտրային ընթացակարգերի պարզեցման և համագործակցային կապերի զարգացման գործում։
2019–2024 թվականներին ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ, ինչը հաստատում է չինական ուղղության ռազմավարական նշանակությունը Միության համար։
ԵԱՏՄ գործող արտոնյալ համաձայնագրերի ազդեցությունն արդեն արտահայտվում է կոնկրետ արդյունքներով․
ԵԱՏՄ արտահանումը գործընկեր երկրներ աճել է 23%-ով,
ստեղծվել է ավելի քան 120 հազար լրացուցիչ աշխատատեղ,
բյուջետային մուտքերն աճել են 1,2 մլրդ դոլարով։
ԵԱՏՄ առևտրային քաղաքականությունը դառնում է ոչ միայն արտաքին տուրբուլենտությանը հարմարվելու մեխանիզմ, այլև տնտեսական ինքնիշխանության ամրապնդման, արտահանման ներուժի ընդլայնման և համաշխարհային տնտեսությունում Միության դերի բարձրացման գործիք»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...