«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քարոզարշավ իրականացնելու ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԱԾ մեկուսարանը՝ հանրային խոսույթում հայտնի «ԿԳԲ-ի պադվալը», չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պետք է փակվի։
Մարուքյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այդ հաստատությունը վաղուց պետք է դադարեցրած լիներ գործունեությունը։
«Այն պետք է փակվեր դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ շարունակվում էր եվրոպական ինտեգրումը, ապա՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Սակայն մինչ օրս այն շարունակում է գործել, և այնտեղ պահվում են քաղբանտարկյալներ»,- նշել է նա։
«ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են գործակալական և տեղեկատվական ցանցեր, սակայն այսօր որևէ մեկը չի ցանկանա համագործակցել մի կառույցի հետ, որի գաղտնի տվյալները կարող են հայտնվել քաղաքական ղեկավարի կամ մամուլի ձեռքում»,- նշել է Կարպիս Փաշոյանը։
Մարուքյանը, անդրադառնալով գաղտնալսումների թեմային, հայտարարել է, որ Հայաստանում խախտվում է քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
«Մարդկանց հետապնդում են միայն այն ժամանակ, երբ նրանք վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար»,- ասել է նա։
Ամփոփելով՝ Մարուքյանը վստահություն է հայտնել, որ քաղաքական բանտարկյալները շուտով ազատության մեջ կլինեն։
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան