Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը

«Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը

Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։

Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։

Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանավեճերը։ Առնվազն 4-5 ուժ ունեին լավ գաղափարներ, լավ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդվեցին ատելության հորձանուտում։

Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նույնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ։

Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը, ներքին հաշտության պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղետների առերեսումից։ Բայց շատ շատ բարդ է լինելու։

Ենթադրենք՝ իշխանությունը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում  «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որևէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտված։ Հասարակության առնվազն յոթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։

Ենթադրենք՝ իշխանությունը փոխվում է։  Մենք ստանալու ենք «մեզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ և հոգեբանական այդ վիճակով հանրություն։

Հետևաբար ու՞ր ենք գնում։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։

Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում, երկրի առաջին դեմքերը խոդորկովսկիների և նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Ու՞մ ես քվեարկելու» հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում։ Որ ի՞նչ։

Այս տրամաբանությամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդեն չգիտես՝ ում հետ քննարկես նման հարցեր. երկրի չորս կողմը լարվածություն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիա։

Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին սրա դեմն առնել, լուռ են և մասնակից ապօրինություններին։ Գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չեն, այլ՝ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ և երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղված են  մեր երկիրը հավանաբար սիրող և երկրի հետ դեռևս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարվում»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ