Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան
Տեսանյութեր

Առևտուրը զսպում է տնտեսական ակտիվության աճը. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես.

2026թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակել է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակում, սակայն աճի կառուցվածքում նկատվում են դանդաղման ազդակներ։ Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է շուրջ 7.1%՝ մարտի համեմատ որոշակի արագանալով, սակայն կուտակային աճը նվազել է մինչև 6.9%՝ հունվար-մարտի 7.1%-ի դիմաց։ Աճի հիմնական շարժիչներն են արդյունաբերությունը և ծառայությունները, իսկ առևտրի թույլ դինամիկան շարունակում է սահմանափակել տնտեսական ակտիվության ավելի արագ աճը։ Սա վկայում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պահպանվում է, սակայն դրա կառուցվածքը դարձել է ավելի անհավասարակշիռ։

Արդյունաբերության աճն ապրիլին որոշակիորեն վերականգնվել է, սակայն ոլորտի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Ապրիլին արդյունաբերության թողարկման աճը կազմել է 11.7%, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների կուտակային աճը կազմել է 13.0%՝ պահպանվելով հունվար-մարտի 13.4% մակարդակին մոտ։ Միևնույն ժամանակ, ոլորտի աճը շարունակում է զգալիորեն պայմանավորված լինել առանձին ենթաոլորտների և կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության բարձր աճերով։ Վերջինիս բարձր աճը մեծապես պայմանավորված է վերաարտահանման հետ կապված գործոններով և կարող է դադարել կամ կտրուկ նվազել ցանկացած պահի:

Արտաքին առևտրի դինամիկան ապրիլին կրկին վատթարացել է՝ հաստատելով նախորդ ամիսներին արձանագրված աճերի անկայուն բնույթը։ Արտահանման ծավալներն ապրիլին նվազել են 25.9%-ով, ինչի հետևանքով հունվար-ապրիլ ամիսների կուտակային ցուցանիշը դարձել է բացասական՝ կազմելով -3.3%՝ հունվար-մարտի 6.4% աճի դիմաց։ Ներմուծման աճը նույնպես թուլացել է: Ապրիլին ներմուծումը նվազել է 5.8%-ով, իսկ կուտակային աճը դանդաղել է մինչև 2.5%։ Սա վկայում է, որ արտաքին առևտրի նախորդ ամիսների վերականգնումը կայուն բնույթ չի ունեցել և շարունակում է առավելապես կախված մնալ առանձին ապրանքախմբերի ու վերաարտահանման հետ կապված գործոններից։

Գնաճային միջավայրը դարձել է ավելի մտահոգիչ, քանի որ գնաճի արագացումն ապրիլին շարունակվել է։ 2026թ. ապրիլին 12-ամսյա գնաճը հասել է 5.3%-ի՝ մարտի 4.5%-ի դիմաց։ Գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների աճով։ Այս պայմաններում, չնայած գնաճային ճնշումների ուժեղացմանը, Կենտրոնական բանկը մայիսի սկզբին պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ դրամավարկային քաղաքականության դիրքը դեռևս չի խստացվել։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ՝ հատկապես կապիտալ ծախսերի կրճատման պատճառով։ 2026թ. հունվար-ապրիլին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 13.7%-ով, իսկ հարկային եկամուտները՝ 14.4%-ով։ Միևնույն ժամանակ, ընդհանուր ծախսերի 7.6% աճը ձևավորվել է հիմնականում ընթացիկ ծախսերի 14.7% աճի հաշվին, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 41.3%-ով։ Սա նշանակում է, որ բյուջեի ծախսային քաղաքականության մեջ շարունակում է գերակշռել ընթացիկ ծախսերի ընդլայնումը, իսկ կապիտալ ծախսերը լիարժեք չեն կատարում տնտեսական աճի որակն ու երկարաժամկետ ներուժը բարձրացնելու իրենց դերը։

Շինարարության ոլորտում բարձր աճի տեմպերը և վարկավորման բարձր աճերը շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ կարող են մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը։ Շինարարության կուտակային աճը հունվար-ապրիլին հասել է 22.9%-ի, իսկ շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.6%-ով (168.3 մլրդ դրամով): Շինարարության ոլորտում գրանցված բարձր աճի և շինարարությանն ուղղվող վարկավորման ընդլայնման համադրությունը պահանջում է լրացուցիչ ուշադրություն՝ հատկապես անշարժ գույքի շուկայի պահանջարկի և գների հետագա դինամիկայի շուրջ հնարավոր ռիսկերի տեսանկյունից:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: